Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չնահանջող աղքատությունը

Վերադարձ լուրերի բաժին

18:36 , 08 Դեկտեմբեր 2017

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը մի քանի օր առաջ հրապարակեց երկար սպասված տվյալները՝ 2016 թվականի աղքատության մակարդակի վերաբերյալ։ Ասում ենք՝ երկար սպասված, որովհետև անկալվում էր, որ այդ մասին տվյալները պետք է հրապարակվեին դեռ նոյեմբերի 20-ին՝ «Պարենային ապահովություն և աղքատություն» զեկույցում։

Սակայն աղքատության տվյալները հրապարակվեցին 2 շաբաթ անց՝ դեկտեմբերի 5-ին, «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում։

Զեկույցը երկար սպասված էր, սակայն տվյալներն անսպասելի չէին։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015թ.-ի համեմատ՝ աղքատության մակարդակը նվազել է ընդամենը 0.4 տոկոսային կետով և կազմել 29.4%։ Սա այնքան չնչին նվազում է, որ անգամ վիճակագիրները չեն փորձել այն ներկայացնել՝ որպես ձեռքբերում, և նշել են, որ աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոփոխվել:

Ավելին, զեկույցում նաև ընդգծվում է, որ 2016թ.-ին, ինչպես և նախորդ յոթ տարիների ընթացքում, Հայաստանում աղքատության մակարդակը շարունակել է գերազանցել 2008 թվականի աղքատության մակարդակը 1.8 տոկոսային կետով (27.6%):

Ծայրահեղ (պարենային) աղքատության մակարդակն էլ նվազել է ընդամենը 0.2 տոկոսային կետով՝ 2%-ից հասնելով 1.8%-ի։

Ինչպես տեսնում եք գծապատկեր 1-ում, մինչև ճգնաճամն աղքատության մակարդակը (2009 թվականի համադրելի մեթոդաբանությամբ հաշվարկված) նվազում էր և 2007 թվականին հասավ 26.4%-ի։ 2008 թվականին աղքատությունը աճեց մինչև 27.6%, իսկ 2009 թվականի ճգնաժամի հետևանքով թռիչք ապրեց միանգամից 6.5 տոկոսային կետով՝ հասնելով 34.1%-ի։ Աղքատության մակարդակի առավելագույն ցուցանիշը գրանցվեց 2010 թվականին՝ 35.8%: Հետո այն սկսեց նվազել։

POV01

Սակայն վերջին 3 տարիներին՝ 2014-2016 թվականներին, աղքատության մակարդակի նվազման տեմպը շատ թույլ է։ 2014-ի 30%-ից այն նախ հասել է 29.8%-ի, հետո, ինչպես նշեցինք, 29.4%-ի։

Սակայն սա միակ մտահոգիչ կետը չէ. խորացել է նաև հարուստների և աղքատների միջև բևեռացվածության աստիճանը՝ թե՛ ըստ սպառման, թե՛ ըստ եկամուտների։ Գծապատկեր 2-ում հստակ երևում է, որ, օրինակ, Ջինի գործակիցը՝ ըստ սպառման անհավասարության, 2010-2016 թվականների ընթացքում աճել է, սակայն ամենակտրուկ աճը գրանցվել է հենց 2016 թվականին։

POV02

Ինչո՞ւ 2016 թվականին աղքատությունը Հայաստանում չի նահանջել։

Մինչ այս հարցին պատասխանելը՝ հիշեցնենք, որ դեռ այս տարվա մայիսին Համաշխարհային բանկը գնահատել էր աղքատության մակարդակը և եզրակացրել, որ 2016 թվականին աղքատությունը Հայաստանում աճել է։ ՀԲ գնահատականներով՝ աղքատության ցուցանիշը 2015 թ. 22.6 տոկոսի դիմաց՝ 2016 թ. հաշվարկվում է 23.9 տոկոս՝ ըստ գնողունակության համարժեքությամբ ճշգրտված օրական 2.5 դոլար աղքատության գծի:

Աղքատության մակարդակի բարձրացումը Համաշխարհային բանկը պայմանավորել էր Ռուսաստանի տնտեսության անկմամբ, որն էլ իր հերթին՝ բացասաբար էր ազդել Հայաստանի վրա՝ հիմնականում այդ երկրից ուղարկվող դրամական փոխանցումների նվազման տեսքով։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն աղքատության մակարդակը նույնպես բացատրում է 2016 թվականի ցածր տնտեսական աճով։ Վիճակագիրներն այս առումով բավականին անկեղծ են գտնվել և նշել, որ ընդամենը 0.2% համեստ աճը բավարար չէ երկրում աղքատության մակարդակի նվազման համար: Սրան էլ գումարենք, որ առանց այն էլ ցածր աճի պայմաններում խորացել է անհավասարությունը։

Իսկ եթե այդպես է, ինչո՞ւ աղքատության մակարդակը չի ավելացել։

Իսկ այդ թեթևակի նվազումն էլ պայմանավորված է սպառողական ապրանքների գնանկմամբ, ինչը նպաստել է աղքատության գծերի նվազմանը:

Այսպես, աղքատության վերին գիծը 2015 թվականի 41698 դրամի փոխարեն՝ 2016 թվականին կազմել է 40867 դրամ, իսկ ծայրահեղ աղքատության գիծը 24109 դրամից նվազել է՝ մինչև 23313 դրամ։

poverty-gini2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:

ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ

ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ

Կոռուպցիան և տնտեսական աճը. Ի՞նչ օգուտ կտան կատարվող բացահայտումները

Ոմանք ասում են, որ այս բացահայտումները հիմնականում «տեսարաններ» ապահովելու համար են և երկրի տնտեսությանը օգուտ չեն տալիս