Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Չի լինելու էդ բանը». Նիկոլ Փաշինյանը՝ շարժական արագաչափերի մասին

Վերադարձ լուրերի բաժին

12:16 , 15 Հունիս 2018

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ դեմ է արտահայտվել շարժական արագաչափերի ներդրմանը։

Վարչապետը նշել է, որ պետք է հրաժարվել քաղաքացուն ամեն գնով տուգանելու մտադրությունից։ Նրա խոսքով, վարորդները արդեն իսկ խնդիրների մեջ են արագաչափերի և տեսախցիկների տուգանքների պատճառով, ու դրան գումարած՝ հիմա էլ շարժական արագաչափերով տուգանելը անընդունելի է։

«Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ և չի լինելու էդ բանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է՝ ինքը հասկանում է, որ համակարգում ֆինանսական խնդիրներ կան, սակայն քաղաքացիերն էլ նման խնդիրներ ունեն։ «Մենք տուգանքներով չենք լուծում անվտանգ երթևեկության խնդիրը, հակառակը՝ նյարդային մթնոլորտ ենք ստեղծում»,- ասել է նա։

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել է, որ առաջիկայում կներկայացնեն համապատասխան նախագիծը, որով նախատեսվում է տուգանքների էական նվազեցում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Սև ուրբաթ»-ին առցանց գնումները Կոնվերս Բանկի քարտերով ավելի գրավիչ են

Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կարելի է կառավարել ինտերնետ և մոբայլ բենքինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Կատարված գործարքների շարժին և մնացորդին առցանց հետևելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում հաղթողներին և առաջարկում շարունակել հետևել ու մասնակցել բազմաթիվ այլ ակցիաների:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել են էլեկտրոնային ուղեցույցներ: