Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չի բացառվում՝ առաջիկայում ևս մեկ շաքար արտադրող ունենանք

Վերադարձ լուրերի բաժին

16:50 , 03 Սեպտեմբեր 2018

Հայաստանի կառավարությունը ներդնում է սոցիալապես զգայուն ապրանքատեսակների մասով մեծածախ և մանրածախ առևտրի տարանջատման քաղաքականություն: Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Գերիշխող դիրք ունեցող այն սուբյեկտները, որոնք զբաղվում են մեծածախ ներմուծմամբ կամ արտադրությամբ, մանրածախ շուկայում չեն կարող մասնակցել, իսկ մասնակցելու պարագայում հստակ խաղի կանոններ ենք սահմանելու»,- ասել է նախարարը:

Նշենք, որ դատելով բաց աղբյուրների որոշ տվյալներից՝ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներից մեկը արդեն ընդունել է նոր խաղի կանոնները։ Մասնավորապես, Yerevan Ciy սուպերմարկետները արդեն աշխատում են ոչ թե ի«Ալեքս Հոլդինգ», այլ «Սիթի» ՍՊԸ-ով, որը գրանցվել է 2018 թվականի մայիսի 14-ին։ Կարելի է ենթադրել, որ «Ալեքս Հոլդինգը» կշարունակի գործել՝ որպես ներմուծող և շաքար արտադրող ընկերություն, իսկ «Սիթին» կարտացոլի միայն մանրածախ առևտրի՝ սուպերմարկետների գործունեությունը (ավելի մանրամասն՝ այստեղ)։

Ավելացնենք նաև, որ ըստ Արծվիկ Մինասյանի, որ կառավարությունն այս պահին աշխատանքներ է տանում շաքարավազի շուկայում երկրորդ ձեռնարկությունն ունենալու ուղղությամբ:

Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն…

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության: