Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինուհիների մեծամասնությունն աչք Է դրել զուգընկերների հարստության վրա

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

09:58 , 24 Մայիս 2017

Չինաստանում կանանց մեծամասնությունը նախընտրում Է հանդիպել այն տղամարդկանց հետ, որոնք երկնակի կամ եռակի ավելի շատ են վաստակում, քան իրենք: Հետազոտության այս արդյունքները հրապարակել Է The South China Morning Post-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ հարցման տվյալների՝ առանձնակի չարչիությամբ աչքի Է ընկնում ՉԺՀ-ի կանանց 84 տոկոսը:

Հաղորդվում Է նաեւ, որ չինուհիների 60 տոկոսը պատրաստ Է իր զուգընկերոջից հեռանալ այն դեպքում, եթե երեք տարի տեւած հարաբերությունները հարսանիքով չեն ավարտվում:

Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ տղամարդկանց 40 տոկոսը կցանկանար իր սիրելիին տեսնել ամեն օր. նման ցանկություն Է հայտնել հարցմանը մասնակցած կանանց միայն 23 տոկոսը:

«Ամենամեծամիտ տղամարդիկ ապրում են ՉԺՀ-ի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Չունցինը, Սուչժոուն եւ Գուանչժոուն»,-նշում Է հրատարակությունը: Դրա հետ մեկտեղ կանանց ավելի սիրալիր են վերաբերվում այն չինացիները, որոնք ապրում են Շանհայում, Պեկինում եւ Շենյանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները՝ ըստ Ֆիլիպ Կոտլերի

Ըստ Ֆիլիպ Կոտլերի, գոյություն ունեն մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները

Հավաքական ուժի մասին

2016 թվականին մահանում է ԱՆդրեաս Գրաֆի կինը, իսկ երեխայի մոտ հայտնաբերվում է լեյկոմիա։ Կնոջ մահից

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. Lurer.com

Այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը