Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինացի միլիոնատիրոջ գնած աշխարհի ամենաթանկ վիսկին կեղծ է եղել. BBC

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

21:19 , 05 Նոյեմբեր 2017

36-ամյա Չեն Վեյը՝ Չինաստանի ամենաբարձր վարձատրվող օնլայն գրողներից մեկը, հուլիսյան մի օր  այցելեց շվեյցարական Waldhause Am See հյուրանոցի բարը, որտեղ նրա ուշադրությունը գրավեց «1878 Macallan single malt» մակագրությամբ վիսկիի շիշը։ Գինը ճշտելուց հետո չինացին խնդրեց իր համար լցնել 20 մլ վիսկի։
Բարմենը նրա համար բացեց Macallan-ի մակագրությամբ շիշը։ Ընդամենը 20 մլ չափաբաժնի համար չինացի մեծահարուստը վճարեց 10 հազար շվեյցարական ֆրանկ (10 050 դոլար): Սա մեկ ումպ շոտլանդական վիսկիի համար երբևէ վճարված ամենաթանկ գինն էր։ Չինացին, սակայն, չէր դժգոհում. չէ՞ որ նա խմել էր 139 տարվա վիսկի։

Վիսկին փորձելուց հետո նա չինական Weibo բլոգում գրել էր, որ ճամփորդում էր իր 82-ամյա տատիկի հետ, և այդ ճամփորդության ընթացքում փորձել էր վիսկի, որն իր տատիկի տատիկի տարիքին էր։ «Ասեմ բոլորիդ, որ համը լավն էր։ Դա միայն համ չէր, դա պատմություն էր», – գրել էր չինացին, ով 2015 թվականին վաստակել էր մոտ 17 մլն դոլար։

Չէր էլ դժգոհի, եթե «ամենաթանկ վիսկիի» մասին այս պատմությունը այդքան հրապարակային չդառնար։ Վիսկիի իսկական մասնագետները հակասություն նկատեցինա շշի խցանի և պիտակի միջև։ Կասկածները փարատելու համար հյուրանոցի ղեկավարությունը վիսկին փորձաքննության ուղարկեց։

Օքսֆորդի համալսարանի մասնագետների կողմից անցկացված փորձաքննության արդյունքներով՝ 95% հավանականությամբ նշված վիսկին շշալցվել է 1970-ից 1972 թվականն ընկած ժամանակահատվածում։ Այսինքն, այն ամենաշատը 47 տարեկան է, և ոչ 139:

Հետագա փորձաքննությունները ցույց տվեցին, որ վիսկին «single malt» չի կարող լինել, քանի որ բաղկացած է 60% ածիկից և 40% հացահատիկից։

RW101-ի (Rare Whisky) մասնագետներն էլ իրենց հերթին նշեցին, որ եթե շշի վրա գրվածը ճիշտ լիներ, ապա այդ վիսկիի մեկ շշի արժեքը կլիներ ավելի քան 300 հազար դոլար։ Սակայն կոնկրետ այս դեպքում տվյալ վիսկին՝ որպես հնություն, արժեք չէր ներկայացնում։

Հյուրանոցի մենեջեր Սանդրո Բերնասկոնին BBC-ին ասել է՝ իրենք չեն իմացել, որ շիշը կեղծ է։ «Հայրս Macallan-ի այդ շիշը գնել է 20 տարի առաջ, և այն մինչ օրս չէր բացվել։ Երբ պրն Չենը հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք փորձել այդ վիսկին, մենք պատասխանեցինք, որ այն չի վաճառվում։ Երբ նա պնդեց, որ իրոք ցանկանում է փորձել այդ վիսկին, ես տեղեկացրի հորս։ Հայրս ասաց, որ պրն Չենի նման գնորդի կարող է ստիպված լինենք սպասել ևս 20 տարի, այնպես որ, ավելի լավ է վաճառենք», – պատմել է Բերնասկոնին։ Նրանք միասին բացել են շիշը և մի-մի գավաթ խմել։

Նշենք, որ փորձաքննությունից հետո Բերնասկոնին անձամբ է թռել Չինաստանին և գնորդին փոխհատուցել ամբողջ գումարը։

Աղբյուրը՝ BBC

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան

Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները (photo)

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:

Ինչպե՞ս փիտչը ներկայացնել ներդրողին

Փիտչը (անգլերեն pitch բառից) նախագծի կարճ ներկայացումն է պոտենցիալ ներդրողներին։ Ըստ Գայ Կավասակիի՝ լավագույն փիտչը պետք է բաղկացած լինի 10 սլայդից.