Invalid username or password
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ գագաթնաժողովի շրջանակում Չինաստան ժամանած Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ուղևորվել է Շանսի, որտեղ հանդիպել է նահանգի ղեկավար կազմի և գործարարների հետ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնեց Լոռու մարզպետի օգնական Գայանե Մարկոսյանը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ուղիները: «Շանսիի նահանգապետ Լոու Յանշենը իր պատրաստակամությունն է հայտնել առավել ակտիվ համագործակցության համար՝ նշելով, թե չնայած նրան, որ 2011 թվականից Շանսիի և Լոռու միջև կա կնքված համաձայնագիր, սակայն համագործակցության ակտիվ քայլեր վերջին 8 տարիների ընթացքում չեն արվել և նոր մարզպետի նշանակումից հետո նահանգապետն ակնկալում է ավելի արդյունավետ համագործակցություն»,- ասաց Մարկոսյանը։
Լոռու մարզպետը հանդիպել է Շանսի նահանգի ղեկավար կազմի հետ, ովքեր համակարգում էին տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ներդրումային ոլորտ, զբոսաշրջություն, արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, ինչպես նաև տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ: «Մեզ հետ Շանսիում այդ հանդիպմանը մասնակցում էր Լոռու մարզում վերջին ամիսներին ներդրումային ծրագիր սկսած «Նյու Իդա» ընկերության ղեկավարը, ով կիսեց իր դրական փորձը համերկրացիների հետ»,- ընգծեց Մարկոսյանը:
Ըստ նրա՝ չինական կողմը իր հետաքրքրվածությունն է հայտնել հատկապես գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում: «Տուրիզմի ոլորտը ներկայացնող գործարարը ցանկություն հայտնեց Հայաստան, մասնավորապես, Լոռու մարզ չինացիների զբոսաշրջային խմբեր բերելու, ինչի հետ կապված գործարարը առաջարկել է ներկայացնել Լոռու զբոսաշրջային ներուժը փաթեթների տեսքով: Տուն վերադառնալուն պես Լոռվա պատվիրակությունը հանդես կգա զբոսաշրջային փաթեթների հստակ առաջարկներով և, վստահ ենք, հատկապես այս ոլորտում ամենաարագ տեմպերով մենք դրական համագործակցություն կունենանք»,- նշեց Մարկոսյանը:
Լոռու մարզպետը Շանսի նահանգից զատ Պեկինում արդեն իսկ ունեցել է հանդիպումներ տարբեր ոլորտները ներկայացնող գործարարների հետ: Այցի ընթացքում Շանսի նահանգի և Լոռու մարզի միջև կնքվել է համաձայնագիր, որը ստորագրել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Շանսիի փոխնահանգապետ Վան Իսինը: Համաձայնագրի հիմքում դրված էր այն, որ պետք է տարբեր ոլորտների ուղղությամբ գործընկերային հարաբերություններ հաստատվեն:
Դիտումներ 407
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մարդկանց, որոնք օգտվել են այս ծրագրից, բայց չեն օգտվել արտոնյալ ժամանակահատվածից, հնարավորություն է տրվում, որ 6 ամսվա ընթացքում ճկունություն ցուցաբերեն:
Լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խափանել են մաքսանենգների ծրագիրը. հերոինը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով չի հասնի նախատեսված վայր` Արևմտյան Եվրոպա: