Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինացիներն սկսել են ավելի շատ հետաքրքրվել Հայաստանով

Վերադարձ լուրերի բաժին

23:19 , 25 Նոյեմբեր 2019

Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվը 2019 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 6050-ով:

Այդ մասին ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: «2018 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8430 քաղաքացի, իսկ Հայաստանից Չինաստան մեկնել 8450-ը: 2019 թ. դինամիկան աչքի է ընկնում բավական բարձր տեմպերով: 2019 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան են այցելել Չինաստանի մոտ 14 500 քաղաքացիներ: Սա այն պայմաններում, երբ, այնուամենայնիվ, գոյություն ունի մինչ այսօր վիզային ռեժիմ: Տուրիզմի առումով բավական հետաքրքիր դինամիկա ունենք Չինաստանի հետ»,- ասաց Ադոնցը:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբերի 25-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գեյթսը` չիպավորման ու կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին

«Ես երբեք չեմ զբաղվել այնպիսի գործունեությամբ, ինչպիսին միկրոչիպերի արտադրությունն է։ Այդ հայտարարություններն անգամ հերքելն է բարդ, քանի որ դրանք միաժամանակ և՛ հիմարություն են, և՛ տարօրինակ»,- ասել է Բիլլ Գեյթսը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար»,- Փաշինյան

Կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել:

Գործարարներն ընդդեմ կորոնավիրուսի

Լավագույն մասնագետներն անվճար խորհրդատվություն են տալիս գործարարներին: