Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինացիները համոզված են, որ Չինաստանը 2020 թվականին կդառնա աշխարհում կինոինդուստրիայի խոշորագույն շուկան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

10:19 , 30 Նոյեմբեր 2017

Չինաստանը 2020 թվականին կդառնա աշխարհում կինոինդուստրիայի խոշորագույն շուկան եւ կինոարտադրության նոր միջազգային կենտրոն: Այս կանխատեսմամբ նոյեմբերի 27-ին հանդես է եկել ՉԺՀ-ի մամուլի, հրատարակչությունների, ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության գործերի գլխավոր պետական վարչության փոխղեկավար Չժան Հունսենը՝ Հանչժոու քաղաքում ելույթ ունենալով երիտասարդական կինոյի սեմինարում:

Նրա խոսքով, 2020 թվականին Չինաստանում կգործեն շուրջ 60 հազար կինոթատրոններ, կինոինդուստրիայի արտադրության տարեկան ծավալը կկազմի մոտավորապես 800 կինոնկար, իսկ դրամարկղային մուտքերը կարող են հասնել 70 մլրդ յուանի (ավելի քան 10 մլրդ դոլար):

2020 թվականին չինական կինոշուկան խոշորագույնը կդառնա աշխարհում»,-ասել է պաշտոնյան՝ ընդգծելով մրցունակությունը բարձրացնելու եւ միջազգային շուկայում չինական կինոյի ազդեցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

ՉԺՀ-ի մամուլի, հրատարակչությունների, ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության գործերի գլխավոր պետական վարչության՝ օրերս հրապարակված զեկույցում տեղեկացվել էր, որ 2017 թվականի սկզբից ամբողջ երկրի կինոթատրոններում տոմսերի վաճառքների ծավալն առաջին անգամ գերազանցել է 50 մլրդ յուրանի (7,6 մլրդ դոլար) նշագիծը: Չինաստանում, ըստ պաշտոնական տվյալների, գործում է ավելի քան 40 հազար կինոթատրոն: Այդ ցուցանիշով ՉԺՀ-ն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ամենադժբախտ» ներդրողը

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

Երեխաները պաղպաղակ են ուտում նախագահի հետ (տեսանյութ)

Երբ նախագահը հանդիպել էր Նաիրիտ գործարանի՝ բողոքի ցույց անող աշխատակիցների հետ, երեխաների խումբն այդ պահին անցնելիս է եղել նրանց կողքով

Ինչու՞ Հենրի Ֆորդը գնեց Lincoln-ը

1922 թվականին Հենրի Ֆորդը 8 մլն դոլարով գնեց Lincoln ընկերությունը, քանի որ մի դեպք տեղի ունեցավ։