Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինաստանում տնտեսական զարգացման տեմպը նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

«Չինաստանում տնտեսական աճի տեմպերի նվազումը շարունակվել է, թեև կայունացման միտումներ են արձանագրվել»,- նշված է ՀՀ ԿԲ 2019 թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։ Արդյունաբերական արտադրանքն ու արտահանման աճը նվազել են՝ արտացոլելով համաշխարհային տնտեսական ակտիվության դանդաղումը և միջազգային/համաշխարհային առևտրում առկա լարվածությունների սրացումը (առևտրային պատերազմներ): Միևնույն ժամանակ, տնտեսական ակտիվությանը դրական են նպաստել դրամավարկային և հարկաբյուջետային խթանները, ինչպես նաև ֆինանսական հատվածում վարկավորման տեմպերի աճը։

Կարճաժամկետ հատվածում տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերը պայմանավորված կլինեն ֆինանսական հատվածի կարգավորման խստացմամբ, զարգացած երկրների հովանավորչական քաղաքականությամբ և աշխարհաքաղաքական աճող լարվածություններով: 2019 թ. Չինաստանի տնտեսական աճը կանխատեսվում է 6.2%:

Ռուսաստանում, ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության գնահատումների, 2019 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում տնտեսական աճը կազմել է 0.9%: Կանխատեսվում է, որ 2019 թվականին Ռուսաստանի տնտեսական աճը կձևավորվի 1.0-1.5% միջակայքում:

Տնտեսական աճի կանխատեսումների՝ դեպի ներքև վերանայմանը հիմնականում նպաստել են արտահանման ցածր տեմպերը, ինչպես նաև համաշխարհային տնտեսական ակտիվության դանդաղ վերականգնումը։ Սպասվում է, որ տարվա երկրորդ կեսին տնտեսական աճին դրական կնպաստեն ներդրումային պահանջարկի աճը՝ շնորհիվ առավել ակտիվ պետական ծախսային քաղաքականության։

Կիսամյակի ընթացքում մասնավոր սպառման աճի տեմպերը հիմնականում պայմանավորվել են բնակչության իրական տնօրինվող եկամուտների աճով, գնաճի նվազմամբ և վարկավորման աճով:

Կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանի տնտեսական աճը հիմնականում կպայմանավորեն արտաքին գործոնները` նավթի գների հետագա դինամիկայի հետ կապված անորոշությունները, առանցքային երկրների իրականացրած դրամավարկային և առևտրային քաղաքականություններն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող առևտրատնտեսական պատժամիջոցները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: