Invalid username or password
Չինաստանի հարավ – արեւմուտքի Գույչժոուի նահանգի լեռնային շրջանում բացել են FAST (Five hundred meter Aperture Spherical Telescope) աշխարհում խոշորագույն ռադիոաստղադիտակը զբոսաշրջիկների անվճար այցելության համար: FAST-ը գործարկվել Է 2016 թվականի սեպտեմբերին:
Նշվում Է, որ աստղադիտակի նորմալ աշխատանքի ապահովման համար դրա շուրջը հինգ կիլոմետր շառավղով հատկացվել Է այսպես կոչված «լռության գոտի», որտեղ կարգելափակվեն շարժական հեռահաղորդակցական սարքերի ազդանշանները: Ամեն օր աստղադիտակ կարող Է այցելել միայն 2 հազար մարդ:
Վիթխարի ռադիոաստղադիտակի կառուցման նախաձեռնությամբ չինացի մասնագետները հանդես Էին եկել 1994 թվականին: Աստղադիտակի շինարարությունը, որի մակերեսը հավասար Է 30 ֆուտբոլի դաշտի, պարագիծը՝ 1,6 կիլոմետրի, իսկ տրամագիծը՝ 500 մետրի, սկսվել Է 2011 թվականի մարտին: Աստղադիտակը գտնվում Է Գույչժոուի նահանգում՝ բարձր լեռներում: Նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում Է 1,2 միլիարդ յուան (շուրջ 180 միլիոն դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Դիտումներ 1698
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: