Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:47 , 22 Նոյեմբեր 2017

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինտաո քաղաքում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի բացումը:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոնի» կողմից ֆինանսավորվող գրասենյակի ներքո հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները: Գրասենյակը զբաղվելու է չինական շուկայում հայկական ապրանքների և ծառայությունների ներկայացմամբ և իրացմամբ, զբոսաշրջության խթանմամբ և հայ-չինական գործարար կապերի ստեղծմամբ: Ցինտաո քաղաքի գրասենյակի գործառույթներն իրականացվելու են ՀՀ
առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության կողմից:

Համագործակցության գրասենյակին անհատույց տրամադրված ընդհանուր տարածքը կազմում է 500 քմ, որն ապագայում, անհրաժեշտության դեպքում, կարող է ընդլայնլվել: Գրասենյակի բացումն ազդարարվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության, ինչպես նաև ՀՀ դեսպանության և «Մեկ գոտի մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոնի» (Belt & Road Collaborative Innovation Center) միջև համապատասխան պայմանագրերի ստորագրմամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել Փարիզում՝ «ՍԻԳՄԱ» ծրագրի նախարարական կոնֆերանսին

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին

Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: