Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինաստանն օգնում է Իրանին և Իտալիային

Վերադարձ լուրերի բաժին

11:42 , 11 Մարտ 2020

Չինաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Իրանին՝ 290 000 դոլար փոխանցելով երկրում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար: Բացի այդ, Չինաստանը պատրաստակամություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում մարդասիրական օգնություն ցուցաբերել նաև Իտալիային: Այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարար Վան Ին՝ իտալացի գործընկեր Լուիջի դի Մայոյի հետ ունեցած զրույցի ընթացքում։

«Մենք չենք մոռանա այն աջակցությունը, որն Իտալիան ցուցաբերել է Չինաստանին համաճարակի՝ մեր համար դժվար ժամանակահատվածում։ Այժմ մենք նույնպես պատրաստ ենք կանգնել իտալացի ժողովրդի կողքին»,– հատարարել է Վան Ին՝ հավելելով, որ իրենք անպայման համաճարակի նկատմամբ հաղթանակ կտանեն։ Իտալիան Չինաստանից հետո համարվում է ամբողջ աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրը։ Վերջին օրերին Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը կտրուկ ավելացել է՝ հասնելով 631-ի, ընդհանուր վարակակիրների թիվն այս պահին գերազանցել է 10 000–ը։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8042–ի, որից առնվազն 291–ը՝ մահվան ելքով։

Tert.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: