Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից նավթի ներկրման ցուցանիշներով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:01 , 19 Ապրիլ 2017

Չինաստանը զգալիորեն առաջ է անցել ԱՄՆ-ից և դարձել նավթի խոշորագույն ներկրողը անկախ նավթավերամշակող ընկերությունների կողմից հումքի աճող գնումների շնորհիվ:

Բացի այդ՝ ՀՆԱ-ի ծավալն ավելացել է տարեկան հաշվարկով 6.9%-ով:

Նավթի ներկրումը Չինաստան մարտին կազմել է 38.95 մլն տոննա կամ 9.17 մլն բարել օրական, ինչը պատմական ռեկորդ է, հայտնում է Չինաստանի գլխավոր մաքսային միությունը:

Փետրվարին Չինաստանը գնել է օրական 8.286 մլն բարել, դեկտեմբերին՝ օրական 8.57 մլն բարել:

«Առաջին եռամսյակում ներկրումն ավելացել է 15%-ով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ մինչև 104.73 մլն տոննա կամ 8.49 մլն բարել օրական»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նավթի ներկրումը մարտին ԱՄՆ կազմել է 7.97 մլն բարել օրական և 8.17 մլն բարել օրական՝ առաջին եռամսյակում, վկայում են Reuters-ի հաշվարկները, որոնք հենվում են Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալների վրա:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: