Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինաստանի տնտեսական աճն ամենացածրն է անցած 30 տարվա ընթացքում

Վերադարձ լուրերի բաժին

22:30 , 19 Հունվար 2020

Չինաստանում 2019 թվականին գրանցվել է 6.1% տնտեսական աճ, ինչը վերջին 29 տարիների ընթացքում երկրում գրանցված տնտեսական աճի ամենացածր ցուցանիշն է: Որպես հիմնական պատճառ BBC-ն նշել է ներքին պահանջարկի անկումը և ԱՄՆ հետ առևտրային պատերազմը: Չնայած երկրի կառավարությունը նախաձեռնել է տնտեսության խթանման միջոցներ՝ դեռևս անհրաժեշտ է ավելացնել ջանքերը, տնտեսական աճն ակտիվացնելու համար: Նման միջոցառումներից է հարկային բեռի թեթևացումը, նոր պարտատոմսերի թողարկումը, մասնավոր բանկերի կողմից մոտ 2,4 տրիլիոն դոլարի վարկերի տրամադրումը փոքր և միջին բիզնեսին:

Չնայած անցած երեք տասնամյակի ամենացածր տնտեսական աճին, այն դեռևս ավելի է, քան աշխարհի մյուս խոշորագույն երկրներինը: ԱՄՆ ԴՊՀ կանխատեսմամբ՝ 2019 թվականին ԱՄՆ-ում տնտեսական աճը կկազմի 2.2%: BBC-ի տնտեսական մեկնաբանների խոսքով՝ աճի նման ցածր ցուցանիշը նույնիսկ օգուտ է եղել Չինաստանի տնտեսության համար: Մասնագետների տվյալով՝ 6,1% աճը ոչ միայն կառավարության կանխատեսումների և ակնկալիքների շրջանակում է, այլև նպաստել է, որպեսզի Չինաստանի կառավարությունը մտածի անկանոն, վտանգավոր, չափազանց արագ, անկայուն տնտեսական զարգացումից զերծ մնալու մասին: Այդ ամենն անցած տասնամյակների ընթացքում հանգեցրել է շրջակա միջավայրի փչացմանը և գրեթե անսպասարկելի պետական պարտքի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն այլևս ԵՄ օֆշորային ցուցակում չէ

Եվրամիության խորհուրդը բարձր է գնահատել մեր երկրի հարկային բարեփոխումները և Հայաստանը բացառել է ցուցակից:

Իլոն Մասկը հորդորում է լքել Ֆեյսբուքը

Տեսլայի հիմնադիր-սեփականատեր միլիարդատիրոջ կարծիքով՝ Ֆեյսբուքն արդեն հնացած պատմություն է: