Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինաստանի մեքենաշինական կորպորացիան ցանկանում է ներդրումներ իրականացնել Հայաստանի շինարարության և էներգետիկայի ոլորտներում

Վերադարձ լուրերի բաժին

16:41 , 13 Հուլիս 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար  Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի՝ Երևան ժամանած պատվիրակության հետ։ Նախարարին է ներկայացվել ընկերության հիմնական գործունեությունը շինարարության և էներգետիկայի ոլորտներում՝ էլեկտրակայանների, ջերմակայանների, ջրակայանների, շենքերի և ճանապարհների կառուցում և շինարարություն։ China Machinery Engineering Corporation-ի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը Սուրեն Կարայանին հայտնել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորածավալ ներդրումներ իրականացնելով։

Նախարար Սուրեն Կարայանը պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի ճանապարահաշինության և էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։ Նախարարը մասնավորապես անդրադարձել է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությանը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է նաև Սյունիքի մարզում կառուցվող Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ընկերության ուշադրությանը կներկայացնի Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերի մանրամասները, և ներդրումների իրականացման հետագա քայլերի քննարկման նպատակով նախարարությունը մշական կապի մեջ կլինի ներդրողների հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: