Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինաստանի ՀՆԱ-ն ռեկորդային անկում է ապրել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

17:10 , 17 Ապրիլ 2020

Չինաստանի ՀՆԱ-ն 1992թ-ից ի վեր առաջին անգամ տարվա առաջին եռամսյակում կրճատվել է 6.8%-ով:
Ամենամեծ անկումը գրանցվել է հետևյալ ոլորտներում՝
Արդյունաբերություն ՝ -9.6%,
Ծառայություններ՝ -5.2%,
Գյուղատնտեսություն՝ -3.2%:
Արդյունաբերական արտադրությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 8.4%-ով, հատային վաճառքը՝ 19%-ով:
Չինաստանը 23.5%-ով նվազեցրել է նավթի սպառումը, ինչն իր դերն է ունեցել ՀՆԱ-ի կրճատման մեջ:

Տարեկան կտրվածքով բնակչության իրական եկամուտները նվազել են 3.9%-ով՝ կազմելով մոտ 1200 դոլար: Գյուղական համայնքներում, սակայն, բնակչության իրական եկամուտներն ավելի շատ են նվազել՝ 4.7%-ով:
Միևնույն ժամանակ՝ դիտարկվող ժամանակահատվածում աշխատավարձ ստացող անձանց անվանական եկամուտները միջինում աճել են 1.2%-ով:
EconoMood

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: