Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինաստանի ամենահարուստ մարդն օգնում է Եվրոպային

Վերադարձ լուրերի բաժին

14:09 , 12 Մարտ 2020

Չինաստանի ամենահարուստ մարդը մոտ 1,8 միլիոն պաշտպանիչ դիմակ և 100 000 պաշտպանիչ պարագա է տրամադրելու վարակի բռնկումից ամենաշատ տուժած եվրոպական երկրներին, գրում է Daily Mail պարբերականը։ Համացանցային առևտրի ոլորտում աշխատող Alibaba ընկերության հիմնադիրը՝ Ջեք Ման, իր հիմնադրամի և Weibo կայքի միջոցով չորեքշաբթի հայտնել է կորոնավիրուսից տուժած երկրներին մեծ օգնություն տրամադրելու մասին։ Միլիարդատիրոջ խոսքով՝ օգնությունը կբաժանվի ամենաշատ տուժած եվրոպական երկրների, այդ թվում՝ Իսպանիայի և Իտալիայի միջև։ Նա նաև նշել է, որ օգնությունը նախքան տարբեր երկրներում բաժանվելը սկզբում կտեղափոխվի Բելգիայի Liege օդանավակայան։

Հայտնի է, որ դեռևս ամսվա սկզբին Ջեք Ման արդեն 1 միլիոն դիմակ էր տրամադրել Ճապոնիային և Հարավային Կորեային։ Նա հունվարին 100 միլիոն յուան է ($14.4million) փոխանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներին։ Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակի բնույթ է ստացել: «Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում: Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Tert.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեզոսի նոր ռեկորդը

Նա այժմ ունի 172 միլիարդ դոլար:

Դիրքերի բարելավում տնտեսության ազատության ինդեքսում՝ 13 կետով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ը: