Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինաստանը հետաքրքրված է Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմամբ

Վերադարձ լուրերի բաժին

22:34 , 03 Սեպտեմբեր 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպման ընթացքում կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է էլ ավելի խորացնել համագործակցությունը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում:

Դեսպան Թիան Էրլուն փոխանցել է փոխվարչապետին Հայաստանում ՓՄՁ-ների և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ չինական կողմի հետաքրքրվածությունը և ներկայացրել այն հիմնական բնագավառները, որտեղ հնարավոր է ընդլայնել փոխգործակցությունը: Ընդգծելով Հայաստանի պատմական դիրքը Մետաքսի ճանապարհին՝ դեսպանը կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությանը: Զրուցակիցները կարևորել են Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումն ու հանձնաժողովի նիստում արդիական հարցերի ընդգրկումը:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: