Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Չինաստան՝ առանց վիզայի

Վերադարձ լուրերի բաժին

14:41 , 23 Մայիս 2019

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ այս նախագծով երկու երկրների միջև հաստատվում է առանց վիզային ռեժիմ, որով Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:

«Միաժամանակ, միգրացիոն կարգավորումների նպատակով կողմերը պարտավորվում են արագ ու արդյունավետ միջոցներ ձեռնարկել առանց վիզային ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձի համար»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով, համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է առևտրային, գործարար, միջմարդկային, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում և այս բնագավառներում գոյություն ունեցող ներուժի իրագործում: Տվյալ համաձայնագիրը կնպաստի նաև երկկողմ քաղաքական հարաբերությունների և փոխվստահության ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս համաձայնագիրն իր՝ Չինաստան կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում է:

Որոշման եզրակացության մեջ, նշված է, որ չինական կողմը հայտնել է, որ համաձայնագրի նախագիծը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցել է ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ջնջվո՞ւմ» է արդյոք Ձեր վարկային պատմությունը

Վեբինարի մասնակիցների հարցերին պատասպանում են մասնագետները:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Սպանդանոցների զարգացման համար կառավարությունը դրամաշնորհ կտրամադրի

Ֆինանսավորվում են նաև մոդուլային և շարժական սպանդանոցները: