Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինական տնտեսությունը կանխատեսումներից արագ է աճում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:00 , 18 Ապրիլ 2017

Չինաստանի տնտեսությունն աճում է ավելի արագ տեմպերով, քան սպասվում էր: 2017թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ծավալը աշխարհում երկրորղ տնտեսությունում տարեկան հաշվարկով ավելացել է 6.9%-ով, տեղեկացրել է Պեկինի վիճակագրական գերատեսչությունը:

Անցած տարի Չինաստանի տնտեսությունն աճել էր 6.7%-ով: Դա 26 տարում վատագույն ցուցանիշն էր:
2016թ. վերջին եռամսյակում Չինաստանի տնտեսության աճի տեմպերը, սակայն ավելացել էին մինչև 6.8%: Ընթացիկ տարում Պեկինում կառավարությունը կանխատեսել էր ծավալի աճ մոտ 6.5%-ով:

«Իրավիճակը ավելի լավատեսական է, քան ենթադրվում էր»,- հայտարարել է Պեկինի Ժողովրդական համալսարանի էկոնոմիկայի պրոֆեսոր Չժեն Չաո Յուն:

Նա դա բացատրել է գլոբալ պահանջարկի աճով, ինչպես նաև ենթակառուցվածքներում և մյուս նախագծերում ներդրումներով:

«Առանց այդ խթանների տնտեսության աճը կդանդաղեր»,- ընդգծել է պրոֆեսորը: Նրա խոսքով՝ ներկայումս գլխավոր նպատակն է տնտեսական անկումը կանխելը:

Մինչ այդ, այլ փորձագետներ մատնանշում են Չինաստանի տնտեսության համար վտանգ ներկայացնող այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են պարտքայնության աճը, Կորեական թերակղզում լարվածության ուժգնացումն ու ԱՄՆ-ի հետ չկարգավորված առևտրային կոնֆլիկտը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Nymex. Թանկարժեք մետաղների գներ – 06-09-18

NYMEX բորսայի սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները

Ոսկու գինը նվազել է, պլատինինը՝ աճել

NYMEX բորսայի սեպտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.