Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինական խոշորագույն Alibaba օնլայն-ռիթեյլերը ներառվել է ԱՄՆ-ի «սև ցուցակում»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:04 , 22 Դեկտեմբեր 2016

Չինական խոշորագույն Alibaba ինտերնետ-ռիթեյլերին ԱՄՆ իշխանությունները ներառել են «ցանցահենային շուկաների» ցանկում չլիցենզավորված արտադրատեսակների զանգվածային վաճառքի պատճառով։

4 տարի առաջ ընկերությունը դուրս էր բերվել ցուցակից, սակայն ներկայումս ԱՄՆ իշխանությունները հայտարարում են, որ Alibaba Group-ին պատկանող Taobao օնլայն-հարթակը սկսել է մեծ ծավալների չլիցենզավորված արտադրատեսակների վաճառքը։
Alibaba Group-ի նախագահ Մայքլ Էվանսը հայտարարել է, որ վշտացած է այդ որոշման կապակցությամբ։ Նրա խոսքով՝ «առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք նման որոշում կայացրել է փաստերի հիման վրա, թե՞ դա թելադրված է քաղաքական հանգամանքներով»։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ մեղադրել էր չինական ընկերություններին մտավոր սեփականության իրավունքների խախտումների մեջ։
Taobao-ի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ խստացրել են ապրանքների նկատմամբ վերահսկողությունը և մատակարարներից ապացույցներ են պահանջում ապրանքի իրական լինելու մասին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները

Ադրբեջանական լոնդրոմատ. Բացահայտվել է փողերի լվացման և եվրոպացի չինովնիկների կաշառման 3 մլրդ դոլարանոց սխեման

Ադրբեջանի կառավարող էլիտան 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմա է գործի դրել՝ եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու, շքեղ առարկաներ գնելու և փող լվալու համար։