Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չինական ընկերությունը Ստեփանավանում կիրականացնի հանքային ջրերի արդյունահանման և շշալցման ներդրումային ծրագիր

Վերադարձ լուրերի բաժին

21:40 , 23 Մայիս 2019

Կառավարությունը հավանություն տվեց «Նյու Իդա» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում իրականացվելիք ներդրումային ծրագրին հարկային արտոնություններ տրամադրելու նախագծին։ Ընկերությունը ներկայացրել է հանքային ջրի շշալցման և արդյունահանման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր, որի համաձայն՝ նախատեսում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և 20-50 նոր աշխատատեղի ստեղծում՝ 5 տարվա ընթացքում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ «Նյու Իդա»-ն չինական ընկերություն է, որը նախատեսում է Հայաստանում ջրերի արտադրություն սկսել: «18 ամսվա ընթացքում ներդրողը պետք է կատարի բոլոր նախատեսված ներդրումները»,- ասաց Պապիկյանը: Նախարարն ընդգծեց, որ աշխատատեղերի քանակը մոտավոր է, քանի որ այն կարող է ավելանալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: