Invalid username or password
Չինական «Նյու Իդա» ընկերությունը Լոռու մարզի Կաթնաղբյուր համայնքում 60 աշխատատեղ ունեցող ջրերի գործարան է կառուցելու: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասաց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Չինաստան ժամանած Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Չինաստանի հետ առաջին համագործակցությունը Լոռու մարզն արդեն ունի: Կաթնաղբյուր համայնքում կան բնական աղբյուրներ և չինացի փորձագետները, հետազոտելով ջուրը, գնահատել են որակը և այնտեղ պետք է կառուցեն գործարանը: Արտադրանքը ամբողջությամբ արտահանվելու է: Սկզբնական շրջանում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ, իրենք գազի խողովակաշար են կառուցելու և ճանապարհ, որը նաև հետագայում գյուղն է օգտագործելու: Ներդրումը կազմելու է 3-4 միլիոն դոլար»,- ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ մարզպետարանը փորձելու է արագացնել այդ գործընթացը:
Նա հայտնեց, որ ընկերության տնօրենը իրենց հետ Հայաստանից եկել է Չինաստան, որպեսզի ուղեկցի և իր օրինակով խրախուսի մյուս չինացի գործարարներին: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովի շրջանակում Անդրեյ Ղուկասյանը մասնակցել է տարածաշրջանային ֆորումին: Մարզպետը նաև հուշագիր է ստորագրելու Չինաստանի Շանսի նահանգի հետ:
Մարզպետը դրական ակնկալիքներ ունի այդ հանդիպումներից և նշեց, որ գործարարներին կհրավիրի Լոռի՝ տեղում ծանոթանալու մարզի հնարավորություններին: «Մենք արդեն իսկ ունեցել ենք երկու հանդիպում հայ, ռուս և չինացի գործարարների հետ: Բավականին ներկայացուցչական կազմ էր ընդգրկել չինական կողմը՝ մոտ 10-15 ներկայացուցիչ, ովքեր զբաղվում են կոնկրետ ոլորտներով և զբաղեցնում են բավականին բարձր պաշտոններ այդ ընկերություններում: Այդ օղակը նույնպես պետք է օգտագործենք»,- եզրափակեց Ղուկասյանը:
Դիտումներ 1768
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:
Վարչապետը մասնակցել է «Almaty Digital Forum 2021» համաժողովին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: