Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չթույլատրված վայրում աղբ թափելու համար նախատեսվող տուգանքի չափերը սահմանվել են և դրվել քննարկման

Վերադարձ լուրերի բաժին

19:11 , 26 Օգոստոս 2017

Չթույլատրված վայրում աղբ թափելու տուգանքները գրանցելու են ոստիկանությունը, տեղական ինքնակառավարման մարմինների և տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կլինեն և կսահմանվեն շրջակայքում աղբ թափելու տուգանքները։ «Ներկայումս օրինագիծը շրջանառվում է նախարարությունների, շահագրգիռ մարմինների մոտ, մարզպետարաններում և կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել։ Մեր կարծիքով՝ պետք է լինի իրավախախտումների արձանագրման երեք իրավասու մարմին՝ ոստիկանություն, ՏԻՄ և նախարարություն կամ որևէ տեսչական մարմին։ Այս երեք մարմինները և նրանց լիազորված անձինք պետք է հնարավորություն ունենան արձանագրելու իրավախախտում։ Դրանից հետո պետք է լինի այդ խախտման քննությունը, որը մենք առաջարկում ենք, որպեսզի լինի նույն երեք մակարդակներում»,- շեշտեց Բախշյանը։

Խոսելով անթույլատրելի վայրերում աղբ թափելու վերաբերյալ՝ նա նշեց, որ մինչև երկու կգ թափված համայնքային թափոնների համար (կենցաղային աղբ) նախատեսվում է 16 հազար դրամ տուգանք։
«2 կգ-ից ավելի աղբի համար չնախատեսված վայրերում թափողները ստիպված կլինեն վճարել 32 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց դեպքում գումարը կկազմի 100 համար դրամ։ 1 խմ թափոնի համար կտուգանվեն 60 հազար դրամի չափով ֆիզիկական և 200 հազար դրամ՝ իրավաբանական անձինք»,- ասաց Բախշյանը։

Խախտում են համարվելու նաև կենդանիների կենսաթափոնները։ Կենդանիների կողմից աղտոտման համար նրանց տերերը ստիպված կլինեն վճարել 10 հազար դրամ տուգանք։ Կենդանու մարմնի (հատկապես սպանդանոցից բերված) համար կտուգանվեն 30 հազար դրամ մինչև 20 կգ համար և կրկնակի՝ ավելի քաշի համար։ Իրավաբանական անձինք կտուգանվեն 100 հազար դրամ։

Ավտոմեքենաների «կմախքների» կենցաղային տեխնիկայի համար տուգանքը սահմանված է 100 հազար դրամ։ Էլեկտրական մարտկոցների, կտրող-ծակող առարկաների համար՝ 20 հազար դրամ, անվադողերի նկատմամբ հատուկ մոտեցում է ցուցաբերվել՝ մինչև 5 հատը կարժենա 30 հազար դրամ։ Շինարարական (իներտ) աղբի համար կտուգանվեն 40 հազար դրամից 1 խմ-ի համար (իրավաբանական անձինք՝ 100 հազար)։

Արտաշես Բախշյանն ընդգծեց, որ նախարարության կողմից առաջարկվող սակագները կարող է չկիրառվեն այս չափով, քանի որ նոր է քննարկման առարկա դարձել։
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին և հուլիսի 29-ին կայացած համապետական շաբաթօրյակների արդյունքում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 աղբանոցից արդեն փակվել են 1534-ը։ Փակման ենթակա է 218 աղբանոց։ Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Սեպտեմբերին արտահանումը նվազել է, ներմուծումը՝ աճել

Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.6%-ով և կազմել 583.5 մլն դոլար։

NASDAQ OMX Armenia-ի  կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը