Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առայժմ չեն բանակցում

Վերադարձ լուրերի բաժին

12:47 , 27 Ապրիլ 2018

Այսօր ժամը 12։00-ին սպասվում էր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Մարիոթ» հյուրանոցում։ Հանդիպելու առաջարկ երեկ արել էր Նիկոլ Փաշինյանը՝ Կարապետյանին հրավիրելով սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:

Սակայն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը այսօր հայտարարություն տարածեց, որում ասված է.

«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:

Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:

Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:

Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»:

Հիշեցնենք, որ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղի ունեցած հանրահավաքում վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին հրավիրել էր «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:

«Բանակցությունների նախորդ փուլը ձախողվեց հետևյալ պատճառով․ երբ ես պատրաստվում էի հանդիպել Կարեն Կարապետյանի հետ, կային հանրապետականներ, ովքեր ասում էին, որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում իրենց: Երեկ իրենք կուսակցական ժողով են արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, և ի վերջո եկել են ընդհանուր հայտարարի, որ պետք է Կարեն Կարապետյանին լիազորեն, որպեսզի բանակցի», – ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի այդ որոշումը ընդունում են ի գիտություն:

«Ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում և ես վաղը ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը», – ասել էր նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որտե՞ղ պետք է ներդրվեն սփյուռքից ներգրավված ֆինանսական միջոցները

Հաշվի առնելով առաջադրված սկզբունքները պետք է բացառել այնպիսի նախագծերը ինչպիսիք են Նաիրիտի վերագործարկումը, ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը

Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետագա փոփոխությունների քննարկումները կլինեն ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ակտիվ մասնակցությամբ