Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չենք կարող խոսել տնտեսության զարգացման մասին, եթե այն նորարարական չէ

Վերադարձ լուրերի բաժին

00:30 , 22 Հոկտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019» -ի շրջանակում մասնակցել է «Խելացի ապագա» թեմայով Fishbowl session ձևաչափով ոչ ֆորմալ քննարկմանը: Այդ մասին հայտնեց նախարարության մամուլի ծառայությունը: Քննարկմա ընթացքում նախարարը խոսել է ապագա աշխատաշուկայի մարտահրավերների, փոփոխվող տեխնոլոգիական աշխարհում մրցունակ մնալու և կրթության դերի կարևորության մասին։ Նա նշել է․ «Աշխարհն ամեն օր փոխվում է, և մենք անմասն չենք այդ գործընթացից: Առանց մարդկանց կրթելու, առանց նրանց պատրաստելու ապագայի աշխատաշուկայի մարտահրավերներին և փորձություններին, հաջողության չենք կարող հասնել: 15 տարի առաջ տեխնոլոգիաները, որոնք մեր կյանքի անբաժանելի մասն են այսօր, գոյություն չունեին: Նույն կերպ ապագայում կլինեն նոր տեխնոլոգիաներ, որոնք հիմնովին կփոխեն մեր կյանքը և աշխատաշուկան: Եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ, ապա պետք է սկսել հիմա, արդեն այսօր պետք է սկսել պատրաստել մարդկանց ապագա կյանքին»:

photo 18.10.19  (5)
Երկրորդ օրվա քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել արհեստական բանականության դերին բժշկության և դեղագործության, ծրագրավորման և տվյալագիտության, մարքեթինգի և կիրառական վարքային վերլուծության մեջ, բանկային և ֆինանսական ոլորտներում։ Fishbowl «Խելացի երկիր» քննարկման ընթացքում խոսվել է «Խելացի Հայաստան»-ի, «Խելացի քաղաքներ»-ի և «Խելացի ապագա»-ի մասին։

photo 18.10.19  (1)
Տիգրան Խաչատրյանը ֆորումի երրորդ օրը մասնակցել է նաև «Զարգացմանն ուղղված ֆինանսավորման դերը՝ նորարարական էկոհամակարգերի վերափոխման գործում» պանելային քննարկմանը: Նախարար Խաչատրանն անդրադարձել է Հայաստանում նորարարությունների ֆինանսավորման նշանակությանը, նորարարական էկոհամակարգի ենթակառուցվածքների զարգացման կարևորությանը, նորարարական էկոհամակարգերի վերափոխման գործում վենչուրային ֆինանսավորման դերին։ Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ չենք կարող խոսել տնտեսության զարգացման և մրցունակ լինելու մասին, եթե այն նորարարական չէ և պատրաստ չէ կլանելու նոր տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը ոչ միայն հնարավորություն է ունենալու զարգացած ենթակառուցվածքներ, այլև ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր և հնարավորություն՝ մի շարք ոլորտներում մատուցելու բարձր որակի ծառայություններ։

photo 18.10.19  (4)
«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների՝ FAST հիմնադրամի առանցքային տարեկան իրադարձությունն է։ Այս տարի այն անցկացվել է հոկտեմբերի 12-ից 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկերի միության նախագահը շնորհավորել է բանկային աշխատողի օրը

«Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

«Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից»,- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

«Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում: