Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չեխիան հայտարարել է եվրոգոտի մտնելու մտադրության մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

00:11 , 24 Հունիս 2017

Չեխիան պատրաստ է անցում կատարել միասնական եվրոպական արժույթի ու մտնել եվրոգոտի: Այս մասին հայտարարել է Չեխիայի ազգային բանկի ղեկավար Յիրժի Ռուսնոկը:

Սակայն մինչ եվրոն ընդունելը ցանկալի կլիներ նվազեցնել չեխերի և եվրոգոտու բնակիչների եկամուտների տարբերությունը, հայտարարել է նա տեղի CTK գործակալությանը տված հարցազրույցում:

Ավելի վաղ Չեխիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին եվրոյի կիրառությանն անցնելու մտադրության մասին, սակայն այդ քայլի ժամկետը չէր նշվել:

Չեխիայի ֆինանսների նախարարության գնահատականների համաձայն՝ ներկայումս գները Չեխիայում կազմում են եվրոգոտու երկրների ցուցանիշների շուրջ 60%-ը: 20 տարի առաջ դրանք եղել են 35% մակարդակում:

2014թ. չեխերի միջին տարեկան աշխատավարձը կազմել է շուրջ 345 հազար կրոն, այսինքն՝ ԵՄ միջին ցուցանիշի 37%-ը (930 հազար կրոն):

Ընդ որում՝ Չեխիայում աշխատակիցների երկու երրորդը ստանում է միջինից ցածր աշխատավարձ, հայտնում է cznews.info-ն:

Չեխիայի ՀՆԱ-ն 2016թ. արդյունքով ավելացել է 2.5%-ով 1 տարի առաջվա 4.5% բարձրացումից հետո: Ինչպես կանխատեսում են փորձագետները, 2017թ. տնտեսության աճի տեմպերը կմնան մոտավորապես անցած տարվա մակարդակին:

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: