Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չեխերը հետաքրքրված են Սյունիքի ազատ տնտեսական գոտու ծրագրով. դեսպան

Վերադարձ լուրերի բաժին

12:54 , 25 Ապրիլ 2017

Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է: Հայաստանի դեսպանությունը մշտապես նոր ներդրումային ծրագրեր է ներկայացնում չեխ գործարար շրջանակներին։ Այդուհանդերձ, Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանի և Չեխիայի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը չի համապատասխանում հնարավորություններին։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության արտաքին առևտրի տվյալների 2016թ. այն կազմել է 17.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ համաձայն չեխական վիճակագրական գործակալության տվյալների՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար։

«Տվյալների նմանօրինակ տարբերությունը, հավանաբար, պայմանավորված է հաշվարկների մեթոդաբանության տարբերությամբ։ Հուսադրողն այն է, որ, ըստ չեխական տվյալների` 2017 թվականի առաջին երկու ամիսների ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալները գրեթե 30%-ով։ Կտրուկ աճել է արտահանումը Հայաստանից։ Չեխական կանոնավոր շուկայում բավականին աշխույժ է վաճառվում հայկական կոնյակը, ներկրվում են նաև ալյումինե թիթեղ, գինի և պահածոներ»,- տեղեկացնում է դեսպանը։

Նրա խոսքով, մեքենաշինության, աղբի վերամշակման, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության բնագավառներում գործակցությունը մեծ ներուժ ունի։ «Կարծում եմ բավականին հեռանկարային են ոչ միայն ԵԱՏՄ, այլև իրանական 80-միլիոնանոց շուկային նպատակաուղղված ներդրումային առաջարկները։ Որոշակի հետաքրքրություն է նկատվում Սյունիքի մարզում բացվելիք հայ-իրանական ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրերի նկատմամբ»,- ընդգծեց Տիգրան Սեյրանյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։