Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չգնահատված ռուսական ռուբլին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

18:53 , 02 Մարտ 2016

Ռուսական ռուբլին BEER Deutsche Bank-ի մեթոդոլոգիայով ճանաչվել է ամենաթերարժևորված արժույթը՝ զարգացող եվրոպական երկրների շարքում։ Այս մասին գրում է RBC.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։

BEER մեթոդոլոգիան մշակվել է բրիտանացի տնտեսագետներ Փիթեր Քլարկի և Ռոնալդ Մքդոնալդի կողմից 1999 թվականին։ Այն թույլ է տալիս պարզել իրական փոխարժեքի և երկրի մակրոտնտեսական ցուցանիշների միջև առկա շեղումը։

«Մեր BEER գնահատման համակարգով՝ ռուբլին ամենաթերարժևորված արժույթներից մեկն է», — նշել է  Deutsche Bank-ի նյու-յորքյան գրասենյակի վերլուծաբան Ալան Ռասկինը։ Հունվարին իր պատմական մինիմումին հասնելուց հետո ռուբլին առաջ անցավ զարգացող երկրների արժույթներից և շարունակում է ամրապնդվել։

Տնտեսագետը կոնկրետ կանխատեսում չի արել, սակայն տնտեսագետների շրջանում Bloomberg-ի անցկացրած հարցման արդյունքներով՝ մինչև այս տարվա վերջ ռուբլին կարող է արժևորվել՝ հասնելով 72 ռուբլու 1 ԱՄՆ դոլարի դիմաց փոխարժեքի։

Bloomberg-ը նաև նշում է, որ Ռուսաստանը զարգացող երկրների շարքում միակն է, որի միջազգային պահուստները 2016 թվականի սկզբից ի վեր ավելացել են։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։