Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չաշխատող վարկերն աճել են, բայց ֆինանսական համակարգը կայուն է

Վերադարձ լուրերի բաժին

14:15 , 03 Նոյեմբեր 2016

Տնային տնտեսությունների վարկունակության նվազման, ինչպես նաև նախորդող տարիներին վարկային պորտֆելի արագատեմպ աճի պայմաններում 2016 թ. առաջին կիսամյակում
առևտրային բանկերի վարկային ռիսկի գծով կորուստներն ավելացել են, ինչը վարկային հաստատությունների վճարունակության վրա չի ազդել, սակայն անդրադարձել է վերջիններիս շահութաբերության վրա: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ Ֆինանսական կայունության հաշվետվության մեջ (2016թ. առաջին կիսամյակ)։

Ըստ զեկույցի՝ բանկերում և վարկային կազմակերպություններում սպառողական չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմել է 10.1%, որի աճին հիմնականում նպաստել է արտարժութային սպառողական չաշխատող վարկերի աճը: Հիփոթեքային չաշխատող վարկերի մասնաբաժինն ընդհանուր հիփոթեքային վարկերում աճել է 1.3 տոկոսային կետով և կազմել 7.8%, ինչը ևս պայմանավորված է արտարժութային չաշխատող վարկերի աճով:

Ընդհանուր առմամբ, տնային տնտեսությունների հատվածից բխող ռիսկերը անդրադարձել են ֆինանսական հաստատությունների շահութաբերության նվազման վրա, այնուամենայնիվ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը պահպանվում է բավարար մակարդակի վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: