Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չաշխատող վարկերի կշիռը ապրիլին կտրուկ աճել է

Վերադարձ լուրերի բաժին

00:05 , 25 Հունիս 2018

ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների կշիռը այս տարվա ապրիլին կտրուկ աճել է։ Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2018 թվականի ապրիլ ամսվա տեղեկագրի տվյալները։
Այսպես, եթե մարտի վերջի դրությամբ չաշխատող ակտիվների կշիռը 5.02% էր, ապրիլի վերջին այդ ցուցանիշը հասել է 6.3%-ի։ Մեկ ամսվա ընթացքում չաշխատող ակտիվների կշռի ավելացումը 1.3 տոկոսային կետով (կամ 0.26%-ով) լուրջ տեղաշարժ է և խոսում է վարկառուների պարտաճանաչության կամ անվճարունակության մակարդակի անկման մասին։
Ըստ ոլորտների, չաշխատող վարկերի ամենազգալի աճը գրանցվել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում՝ 0.35%-ից հասնելով 0.98%-ի։

0ECE1D45-B5CA-4C1D-A63B-F9A21240F43D
Չաշխատող ակտիվների գծով ամենամեծ կշիռն ունեն սպառողական վարկերը՝ 1.2%: Տեղեկատվության և կապի ոլորտում, ըստ ԿԲ տվյալների, չաշխատող ակտիվներ չկան։
Նշենք նաև, որ ընդհանուր 6.3% չաշխատող ակտիվներից 5.99%-ը ռեզիդենտների չաշխատող ակտիվներն են, 0.31%-ը՝ ոչ ռեզիդենտների։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

150 միլիոն մարդ կորցրել է դեմքը

Պարտադիր չէ, որ հավելվածը հենց այսօր սկսի անել պիղծ քայլեր, որոնք կստիպեն ձեզ անհանգստանալ:

Որքանով և որ ճյուղերի հաշվին է աճելու ՀՀ տնտեսությունը առաջիկա տարիներին (ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ)

2019 թվականի համար կանխատեսվում է 5.4%, իսկ 2020-2022 թվականներին՝ համապատաս­խանաբար 4.9%, 5.0% և 5.1% տնտեսական աճ: