Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ու դարձյալ Գնդեվազում հողերի ձեռքբերման մասին

Վերադարձ լուրերի բաժին

21:02 , 30 Հուլիս 2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունը կրկին անդրադարձել է Գնդեվազ համայնքի բնակիչներից հողի ձեռքբերման գործընացին և դրա շուրջ ծավալվող քննարկումներին: Տարածած հաղորդագրության մեջ Լիդիանը, մասնավորապես, նշում է.

«Վերջերս, ի պատասխան որոշ մանիպուլյատիվ մեկնաբանությունների, առիթ ունեցանք տեղեկացնելու, որ Գնդեվազի նախկին համայնքապետի որդին միայն մեկն է 145 այլ շահառուներից, որոնցից բացառապես նույն սկզբունքների ու գնահատման չափանիշների հիման վրա հող է ձեռք բերել «Լիդիան Արմենիան»՝ 145 սեփականատերերի վճարելով ընդհանուր առմամբ մոտ 2.8 միլիոն դոլարին համարժեք դրամ:

Կարծում ենք լրատվամիջոցներին հետաքրքիր կլինի նաև այս կարևոր հանգամանքը:

Մեկ տարվա ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը մասնակցողների մեջ են 22 ազդակիր հողատեր Գնդեվազից, Ջերմուկից: Այս 22 անձինք կամ, մի քանի դեպքում նրանց ընտանիքի անդամները (հայրը, որդին, մայրը) Լիդիանին են վաճառել իրենց հողերը, ընդհանուր առմամբ ստանալով  մոտ 445 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:  Ի լրումն՝ նրանցից 14-ն օգտվել է նաև Լիդիանի առաջարկած կենսակերպի վերականգնման սոցիալական ծրագրերից՝ փոքր բիզնեսի աջակցություն, ջերմոցներ, եկամուտի ավելացման ծրագրեր, անասնապահություն, կարողությունների զարգացման դասընթացներ և այլն: Այս մի քանի ծրագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 310 000 ԱՄՆ դոլարը, որն ընկերությունը ներդրել է համայնքում:

2015-16 թթ. «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրականացրել է հողերի ձեռքբերում Գնդեվազ համայնքի 145 հողատիրոջից: Սովորաբար նման ծրագրերում հայաստանյան իրականությունում, որպես կանոն, մասնավոր հողերը ճանաչվում են որպես գերակա շահ և գնվում տերերից՝ այսպիսով հեշտացնելով պրոցեսը և նվազեցնելով դատական դեպքերի հավանականությունը:

Լիդիանն այս գործընթացն իրականացրել է բացառապես միջազգային ստանդարտներով՝ կամավոր առուվաճառքի սկզբունքի հիման վրա՝

  • Անցկացրել է մի շարք համայնքային հանդիպումներ և ժողովներ հողատերերի հետ` ներկայացնելու գնահատման մեթոդիկան, փոխհատուցման հաշվարկը,
  • Ընդգրկվել են ՀՀ և արտասահմանյան լավագույն մասնագետները՝ փոխհատուցման և ընթացակարգի մշակման նպատակով,
  • Բոլոր հողատերերին առաջարկվել է հող՝ հողի դիմաց, հնարավորություն տալով նրանց ընտրելու հողի և դրամական փոխհատուցման միջև,
  • Կազմվել է յուրաքանչյուր հողակտորը նկարագրող փաստաթուղթ, որտեղ մանրամասն ներկայացվել են տվյալ հողակտորի վրա եղած մշակաբույսերը, ծառատեսակները, նրանց տարիքը, հողի վրա եղած շինությունները և այլն, որը հաստատել են հողատերերը,
  • Բոլոր հողակտորները գնահատվել են բացառապես նույն սկզբունքով և հաշվարկով:

145 հողատերերից և ոչ մեկի հողակտորը ձեռք չի բերվել դատական գործընթացի արդյունքում:

Մեկ ուշագրավ փաստ. շատ ոչ ազդակիր հողատերեր, որոնց հողը ընկած չէր ծրագրի տարածքում և ուստի գնման ենթակա չէր, խնդրում, երբեմն էլ պահանջում էին ընկերությունից գնել իրենց հողերը՝  տեսնելով հողերի արդար գնահատումը մի կողմից և ընկերության բարեխիղճ վճարումները և գործընթացի թափանցիկությունը՝ մյուս կողմից:

Եվ վերջապես, որպես պատասխանատու ընկերություն՝ 2017թ., հողերի ձեռքբերման գործընթացի ավարտից հետո ընկերությունը ինֆորմացիա հավաքեց առ այն, թե ինչպես են ծախսել հողետերերը ստացված գումարը, թեև այդ գործընթացի վրա ընկերությունը որևէ ազդեցություն չուներ: Այդուհանդերձ, կարծում ենք հետաքրքիր կլինի նաև այդ տեղեկատվությունը՝ տես աղյուսակը:

Փոխհատուցման գումարի գործածումը՝ ըստ 2017թ. տվյալների  
Մեքենայի, այլ փոխադրամիջոցի ձեռքբերում 25%
Անշարժ գույք Ջերմուկում, Երևանում 17%
Բնակարանային ստանդարտների և ապրելու պայմանների բարելավում 35%
Տան պարագաների ձեռքբերում (կահույք, սառնարան և այլն) 12%
Առողջական խնդիրների լուծում 13%
Հողի, այգու ձեռքբերում 16%
Պարտքի մարում 7%
Գյուղ.տեխնիկա, կրթության վճարներ, բիզնես ներդրում, բանկային ավանդ և այլն 27%

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

Ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով:

Քննարկվել է ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները: