Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուր է գնում հայկական պղինձը. Հայաստանի և ներմուծող երկրների տվյալները միմյանց չեն համապատասխանում

Վերադարձ լուրերի բաժին

16:50 , 09 Հուլիս 2018

Պղնձի խտանյութը Հայաստանի արտահանման ամենախոշոր ուղղությունն է։  2017 թվականին Հայաստանից արտահանվել է 489 հազար տոննա պղնձի խտանյութ (կոդ 2603)՝ մոտ 587 մլն դոլար մաքսային արժեքով։ Դա մեր ընդհանուր արտահանման 26%-ն է։

Իսկ ո՞ր երկրներ է արտահանվում հայկական պղնձի խտանյութը։ Ըստ մեր պաշտոնական վիճակագրության՝ հայկական պղնձի խոշորագույն ներմուծողներն են Բուլղարիան, Չինաստանը, Վրաստանը և Շվեյցարիան։

Այն, ինչը մեր համար արտահանում է, բնականաբար, այդ երկրների համար պետք է ներմուծում լինի՝ համարժեք չափով։ Սակայն բանից պարզվում է՝ բուլղարացիները տեղյակ չեն, որ Հայաստանից պղնձի խտանյութ են ներմուծում։

Այսպես, ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից արտահանված պղնձի խտանյութի մեծ մասը՝ 285.6 մլն դոլար արժեքով, արտահանվել է Բուլղարիա։

Մինչդեռ ըստ USComtrade տվյալների (որոնք վերցված են Բուլղարիայի պետական կառույցներից), Բուլղարիան 2017 թվականին Հայաստանից ընդհանրապես պղինձ չի ներմուծել։

copper1

Սա միակ հակասությունը չէ։ Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից Շվեյցարիա արտահանվել է 87 մլն դոլար պղնձի խտանյութ։ Սակայն ըստ Շվեյցարիայի տվյալների՝ իրենք 2017 թվականին ընդամենը 12.8 մլն դոլարի պղնձի խտանյութ են ներմուծել։ Հայաստանը մատակարարների ցանկում չկա։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ըստ մեր վիճակագրության տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից Վրաստան արտահանվել է 89.6 մլն դոլար պղնձի խտանյութ։ Բայց Վրաստանի տվյալներով՝ իրենք 2017 թվականին Հայաստանից ներմուծել են 226 մլն դոլարի պղնձի խտանյութ։

Նշենք, որ արտահանման վիճակագրությունը վարվում է ըստ ծագման երկրի և ըստ առևտրային գործընկեր երկրի, և կոնկրետ UNComtrade-ի տվյալներն ըստ ծագման երկրի են, այսինքն՝ Հայաստանից ներկրված պղնձի խտանյութը պետք է արտացոլված լիներ ներմուծող երկրների վիճակագրության մեջ՝ անկախ նրանից, թե վաճառող երկիրը որն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]