Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուր է արտահանվում հայկական վիսկին

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 09 Հոկտեմբեր 2017

Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում վիսկի է արտադրվում, որը գրեթե ամբողջությամբ արտահանվում է։ Վիսկիի արտադրությամբ զբաղվում է «Ա և Գ» ընկերությունը, որը փոխկապակցված է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ։

«Ա և Գ»-ի արտադրած վիսկին Հայաստանում վաճառվում է MacAlex բրենդով, իսկ արտահանվող մասը՝ Mr.Chavez անվանումով։

Որ երկրներ է արտահանվում հայաստանյան վիսկին։ Շատերն այն կարծիքին են, որ այն գրեթե ամբողջությամբ արտահանվում է Իրաք։ Սակայն դա այդպես չէ։

Այո, բնեղեն արտահայտությամբ (լիտրերով) խոշորագույն ուղղությունը Իրաքն է, սակայն արժեքային առումով՝ Ռուսաստանը։

Այսպես, ՄԱԿ-ի առևտրի տվյալների բազաների Comtrade.un.org կայքի տվյալներով, 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 651.4 հազար լիտր (100% սպիրտի պարունակությամբ) վիսկի, որի մաքսային արժեքը կազմել է 2 մլն 942 հազար դոլար։

Այդ թվում՝ Հայաստանից Իրաք արտահանվել է 354.7 հազար լիտր, դեպի Ռուսաստան՝ 263.5 հազար լիտր։

Սակայն Իրաք արտահանված վիսկիի մաքսային արժեքը կազմել է 871.2 հազար դոլար, Ռուսաստան արտահանվածինը՝ 1 մլն 883 հազար դոլար։

Ստացվում է, որ Իրաք գնացող վիսկիի 1 բացարձակ լիտրի արժեքը 2.45 դոլար է, իսկ դեպի Ռուսաստան գնացողինը՝ 7.15 դոլար։

whiskey

Ինչպես տեսնում եք, հայկական վիսկին բացի Ռուսաստանից և Իրաքից քիչ քանակություններով արտահանվել է նաև 9 այլ երկրներ, այդ թվում՝ Սիրիա, Բելառուս, Ուկրաինա և այլն։

Այս տարի արտահանման կառուցվածքը գրեթե չի փոխվել։

Նշենք, որ վիսկիի արտահանման ծավալները տարեցտարի կայուն աճ են ունեցել՝ թե՛ բնեղեն, թե՛ արժեքային արտահայտությամբ։

2014 թվականին արտահանվել է 106 հազար բացարձակ լիտր՝ մոտ 600 հազար դոլար արժեքով, 2015 թվականին՝ 449 հազար լիտր՝ 2.5 մլն դոլար մաքսային արժեքով, 2016 թվականին՝ 651.4 հազար լիտր՝ ավելի քան 2.9 մլն դոլար արժեքով։ 2017 թվականի հունվար-մայիսի տվյալներով՝ արտահանվել է ավելի քան 1.1 մլն դոլարի վիսկի։

Վերջում ավելացնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 849.7 հազար լիտր վիսկի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1023.3 հազար լիտրի դիմաց։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որ ոլորտների վճարած հարկերն են ամենից շատ աճել և նվազել (ցանկեր)

Հարկային եկամուտների նվազման հետևանքները հիմնականում պայմանավորված են առևտրային վերադիրների նվազումով և գերավճարների հաշվին պարտավորությունների մարումով

Որ երկրներից են Հայաստան գալիս զբոսաշրջիկները (գծապատկերներ)

Զբոսաշրջիկների ներհոսքի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը

Տրանսֆերտները աճում են. Որքան փող է ուղարկվել Հայաստան առանձին երկրներից

2017 թվականի հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 397.7 մլն ԱՄՆ դոլար