Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուր է արտահանվում հայկական ծխախոտը (ինտերակտիվ քարտեզ)

Վերադարձ լուրերի բաժին

16:46 , 19 Ապրիլ 2016

 

2015 թվականին սիգարետի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից շեշտակի աճ է ունեցել։

ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով՝ 2015-ին Հայաստանից արտահանվել է շուրջ 16 մլրդ հատ սիգարետ՝ 171 մլն դոլար ընդհանուր արժեքով։ 2014 թվականին արտահանվել էր 10.6 մլրդ հատ՝ 116.5 մլն դոլար արժելով։

Փաստորեն, 2015 թվականին սիգարետի արտահանումը աճել է կիսով չափ, ինչը լուրջ ցուցանիշ է։ Արդյունքում, սիգարետը դարձել է ՀՀ արտահանման երկրորդ կարևորագույն ուղղությունը և արտահանման ծավալի առումով զիջում է միայն պղնձին (316.6 մլն դոլար)։

Իսկ ո՞ւր է արտահանվում հայկական սիգարետը։ Մաքսային տվյալների համաձայն՝ այն արտահանվում է թվով 9 երկրներ։ Հայկական սիգարետի խոշորագույն սպառողը Իրաքն է, որին բաժին է ընկնում մեր արտահանման ընդհանուր ծավալի 73.8%-ը (շուրջ 126.2 մլն դոլար)։

Մեր կազմած ինտերակտիվ քարտեզի օգնությամբ կարող եք պարզել, թե ուրիշ որ երկրներ է արտահանվում հայկական սիգարետը և ինչ ծավալով։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որ ոլորտում որքան ներդրում էր կանխատեսվում և որքանն է կատարվել. $830 մլն-ի բացվածքը

2017 թվականի հունվար-օգոստոսի ընթացքում արդեն իսկ կատարվել է շուրջ 376 մլն դոլարի ներդրում, ինչը հայտարարված ծավալի 45%-ն է

Ներդրումներ. փակագծերը բացելու ժամանակը (գծապատկերներ)

Ինչպես է ՏԶՆ նախարարությունը ստանում ներդրումների թիվը և ինչ պետք է իմանալ ցուցանիշների ու խոստումների մասին

Ինչ ծավալի ներդրումներ են կատարվել Հայաստանում և որքանով ենք զիջում Վրաստանին

Ներդրումների թվերը ամենևին համահունչ չէին ներդրումային բումի վերաբերյալ կառավարության խոստումներին