Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուր են նախընտրում մեկնել հայաստանցի զբոսաշրջիկները

Վերադարձ լուրերի բաժին

12:00 , 28 Նոյեմբեր 2016

Զբոսաշրջության նպատակով 2016թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանից մեկնել է 903 հազար 541 մարդ. 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3 %-ով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը:

Նրա խոսքով`ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտագնա զբոսաշրջության նպատակով հիմնականում Հայաստանից մեկնում են ծովափնյա երկրներ: «Այդ առումով Վրաստանը մեզ ամենամոտն է և ամենամատչելին է, մուտքի արտոնագիր չի պահանջվում: Կարծում եմ, դրանով է պայմանավորված սեզոնային զբոսաշրջության ավելացումը Վրաստանում: Հայ զբոսաշրջիկները, Վրաստանից բացի, հիմնականում նախընտրում են նաև Հունաստանը, Եգիպտոսը, Իսպանիան»,-ասաց նա:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ տարեցտարի հայերի մոտ ավելանում է նաև այնպիսի երկրների նկատմամբ հետաքրքրությունը, որոնք, բացի ծովային հանգստից, առաջարկում են նաև հետաքրքիր համադրությամբ զբոսաշրջային արդյունք` պատմամշակութային և այլն: «Միաժամանակ, այստեղ պետք է հաշվի առնել այն, որ շուկայում աստիճանաբար ավելի նկատելի է դառնում նոր երկրներ ու նոր փորձառություններ փնտրելու միտումը»,-ասաց Զեյթունցյանը:

Հայերը նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել նաեւ Հայաստանի տեսարժան վայրերում: Համաձայն սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում հաշվառված զբոսաշրջային օպերատորների կողմից ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացված տեղեկատվությունների` 2015թ. և 2016թ. 1-ին կիսամյակի ընթացքում սոցիալական փաթեթի շրջանակներում զբոսաշրջային փաթեթներ և առանձին հյուրանոցային ծառայություններ իրացվել են հիմնականում դեպի Ծաղկաձոր, Դիլիջան, Սևան, Հանքավան, Աղվերան, Ջերմուկ եւ Ստեփանավան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: