Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուրախ հանգիստ և ֆինանսական գրագիտություն. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Հաշտ ճամբար» ծրագրին

Վերադարձ լուրերի բաժին

13:09 , 22 Օգոստոս 2021

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց արդեն ավանդույթ դարձած, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից իրականացվող «Հաշտ ճամբար» ծրագրին:

02
Բանկի աշխատակիցները «Հաշտ ճամբար» ծրագրի շրջանակներում այցելեցին Հանքավանում և Ծաղկաձորում գտնվող ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում 11-13 տարեկան շուրջ 1000 երեխաներ:
Երեխաները մասնակցեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչնների կազմակերպած հետաքրքիր խաղ-մրցույթների, որոնց օգնությամբ ստացան գիտելիքներ և ֆինանսական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի պատասխաններ:

1-03
Խաղերին մասնակից բոլոր երեխաները ստացան նվերներ, ինչը նրանց պարգևեց անսահման ուրախություն:
Ծրագրի ավարտին՝ ակտիվ մասնակցության և աջակցության համար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ ՀՀ կենտրոնական բանկին, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին, մասնակից այլ կառույցների ներկայացուցիչներին, որոնք իրենց ներդրումն ունեցան երեխաների ֆինանսական կրթման և ուրախ հանգիստն ապահովելու գործում:

04
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է նոր սերնդի ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումները՝ շարունակաբար մասնակցելով երեխաներին ֆինանսական ծառայությունների վերաբերյալ գիտելիքներ փոխանցող ծրագրերին:

05

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ապագայի հուսալի ճանապարհ…
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: