Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ուրալյան ավիաուղիները» Պերմից կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան

Վերադարձ լուրերի բաժին

21:06 , 18 Փետրվար 2020

«Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը կսկսի Պերմից չվերթներ իրականացնել դեպի Երեւան: Ընկերությունը կանոնավոր չվերթների թույլտվություն Է ստացել: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է Ռոսավիացիայի կայքում: Պլանավորվում Է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ: Առայժմ Պերմի օդանավակայանի չվացուցակում Երեւան թռիչքների վերաբերյալ տեղեկատվություն չկա:

2019 թվականին Պերմի «Բոլշոյե Սավինո» օդանավակայանից չվերթներ են կատարվել 42 ուղղություններով: Թռիչքների աշխարհագրությունն ընդլայնվում Է, ինչը դրականորեն Է ազդում ուղեւորահոսքի վրա: 2019 թվականին Պերմի օդանավակայանը սպասարկել Է 1,6 մլն ուղեւորների՝ գերազանցելով պատմական ռեկորդը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը լինելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վեդու ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Նոր թեժ գիծ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

Գրանցվել է 0.5% գնաճ

12-ամսյա գնանկումը 2020 թ. մարտին կազմել է 0.1%: