Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը վաճառվել է 2.35 միլիոն դոլարով. The New York Times

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:05 , 12 Հունիս 2017

Berkshire Hathaway հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը eBay աճուրդում վաճառել է իր հետ ճաշելու իրավունքը 2.67 միլիոն դոլարով, հայտնում է The New York Times-ը:

Աճուրդը շարունակվել է 5 օր: Հաղթողը ցանկացել է չհրապարակել իր անունը: Ներկայումս նա ու նրա ընկերությունը կարող են ճաշել Բաֆեթի հետ Նյու Յորքում Smith and Wollensky սթեյք-հաուսում:

Միլիարդատերը նման աճուրդներ է անցկացնում 2000 թվականից: Աճուրդից գոյացած ողջ գումարը ուղղվելու է անօթևաններին օգնություն տրամադրելուն:

Այդ բոլոր տարիների ընթացքում Բաֆեթը ճաշի իրավունքի վաճառքից ստացել է ավելի քան 25 մլն դոլար:

Հիշեցնենք, որ 2015թ. չինական Dalian Zeus Entertainment ընկերությունը Բաֆեթի հետ ճաշի համար վճարել է 2.35 միլիոն դոլար: 2012 և 2016 թվականներին Բաֆեթի հետ ճաշելու համար վճարվել է ռեկորդային՝ 3.45 միլիոն դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։