Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուորեն Բաֆեթը 1 մլրդ դոլարի Apple-ի բաժնետոմսեր է գնել

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

20:10 , 21 Մայիս 2016

Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը Apple ընկերության բաժնետոմսեր է գնել՝ վճարելով 1 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է Բաֆեթի ներդրումային ընկերությունը՝ Berkshire Hathaway-ը:

Միլիարդատիրոջ ընկերությունը ձեռք է բերել կորպորացիայի ավելի քան 9,8 մլն բաժնետոմս՝ մեկ արժեթղթի համար վճարելով միջինը 109 դոլար: Գործարքի գնման պահին դրանք շուկայում գնահատվում Էին 90 դոլար:

Տարեսկզբից սմարթֆոնների վաճառքների կրճատման պատճառով Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է 14 տոկոսով:

Բաֆետի կողմից Apple-ի արժեթղթերի գնման լուրը հանգեցրել է դրանց թանկացման: Մայիսի 16-ին սակարկությունների փակման պահին Apple-ի բաժնետոմսերը գնահատվում էին արդեն 93,88 դոլար՝ 3,7 տոկոսով ավելի, քան մայիսի 13-ին բորսայի փակման ժամանակ:

Նշենք, որ Բաֆեթը, ըստ Forbes-ի դասակարգման, աշխարհի երրորդ ամենահարուստ մարդն է։ Նրա կարողությունը գնահատվում է 66.6 մլրդ դոլար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։