Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուշադրություն HR-ի բոլոր պատասխանատուներին. Ռեզյումեի փոխարեն ձեր համակարգիչ կարող է սողոսկել Petya-ն

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

15:37 , 29 Մարտ 2016

G DATA ընկերության փորձագետները հայտնաբերել են նոր, անսովոր վիրուսային ծրագիր (malware), որի օգնությամբ խարդախները գումարներ են շորթում համակարգիչների տերերից։ Այս մասին գրում է Хакер.ru-ն։

Խոսքը գնում է հայտնի Petya ծրագրի կատարելագործված տարբերակի մասին։ Այժմ Petya-ին միացել են նաև գաղտնագրողները, ինչի արդյունքում վիրուսը բլոկավորում է ոչ միայն համակարգչի էկրանը կամ բրաուզերի պատուհանը, այլ ընդհանրապես արգելափակում է օպերացիոն համակարգի բեռնումը։ Ինչպես նշում են փորձագետները, ծրագիրն օգտագործում է «գաղտնագրման ռազմական ալգորիթմ», որն անմիջապես կոդավորում է կոշտ սկավառակի ամբողջ պարունակությունը։

Համակարգը ապակոդավորելու համար խարդախները որոշակի գումար են պահանջում։

Petya-ի թիրախում հիմնականում կադրերի գծով (HR) մասնագետներն են։

Խարդախները կադրերի բաժնի էլեկտրոնային հասցեին ուղարկում են ֆիշինգային բնույթի նամակ։ Այսինքն, իբր թեկնածուի ռեզյումե են ուղարկում՝ նախապես ճշտված որևէ թափուր աշխատատեղի համար։ Նամակում լինում է հղում, որը պետք է տանի դեպի թեկնածուի ամբողջական պորտֆոլիոն (ֆայլը տեղադրված է Dropbox-ում):

Բնականաբար, ամբողջական ռեզյումեի փոխարեն համակարգչի մեջ է թափանցում application_portfolio-packed.exe ծրագիրը։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։

 

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։