Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուշագրավ ժողովրդագրական փոփոխություն. Հայաստանի քաղաքաբնակները սկսել են ավելի շատ երեխաներ ունենալ, քան գյուղաբնակները (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 07 Նոյեմբեր 2017

Այն, որ վերջին 25 տարիներին Հայաստանում պտղաբերության գործակիցը զգալիորեն նվազել է՝ նորություն չէ։ Եթե 1990-ականների սկզբին 1 կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թվաքանակը 2.5-ից բարձր էր, 2002-ին այն նվազեց 1.5-ից։

2000-2010թթ. պտղաբերության գործակիցը որոշ չափով աճեց՝ հատկապես գյուղական բնակավայրերում։

Սակայն թերևս ամենաուշագրավ փուլը սկիզբ առավ 2010 թվականից։ Պտղաբերությունը քաղաքային բնակավայրերում սկսեց աճել, գյուղական բնակավայրերում՝ նվազել։ Ու եթե նախկինում գյուղական վայրերում ծնելիությունն ավելի բարձր էր, 2012-ից այդ «ավանդույթը» խախտվեց՝ քաղաքային բնակավայրերում կանայք սկսեցին ավելի շատ երեխաներ ունենալ, քան գյուղերում։ Իսկ 2015 և 2016 թվականներին քաղաքի առավելությունն ավելի ամրապնդվեց։

2016 թվականին քաղաքային բնակավայրերում պտղաբերության գործակիցը կազմել է 1.7, գյուղական բնակավայրերում՝ 1.5:  Այս տվյալները կարելի է գտնել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2017» զեկույցում։

fertility

Սակայն մյուս «ավանդույթը» դեռ պահպանվում է` գյուղական բնակավայրերում կանայք ավելի շուտ են ամուսնանում և մայրանում։ 2016 թվականին, ըստ նույն զեկույցի, Հայաստանում բնակվող կանանց առաջին անգամ մայրանալու միջին տարիքը 24.7 է։ Այդ թվում՝ քաղաքային բնակավայրերում կանայք առաջին անգամ մայրանում են միջինը 25.4 տարեկանում, գյուղական բնակավայրերում՝ 23.2 տարեկանում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

Կասեցվել է Եղվարդի նավթավերամշակման գործարանի շինարարությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում