Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ում և որքան են պարտք հայաստանյան ընկերությունները

Վերադարձ լուրերի բաժին

09:42 , 16 Հոկտեմբեր 2017

Հայաստանի իրական (ոչ ֆինանսական) հատվածի խոշոր և միջին կազմակերպությունների պարտավորությունները 2017 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել են 2 տրիլիոն 898.9 մլրդ դրամ, որից ժամկետանց պարտավորությունները՝ 1 մլրդ 451.2 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Իրական հատվածի կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները տարվա սկզբի համեմատ նվազել են 4%-ով։ Սակայն ուշագրավն այն է, որ այդ նվազման ֆոնին ժամկետանց պարտավորություններն աճել են 45%-ով՝ 1 մլրդ դրամից հասնելով 1.45 մլրդ դրամի։

Կազմակերպությունների պարտքի 73.4%-ը (2 տրիլիոն 127.3 մլրդ դրամ) բանկերի վարկերի և փոխառությունների գծով պարտավորություններն են։ Այդ գումարից 1.2 մլրդ դրամը ռեզիդենտ (տեղական) բանկերից ներգրավված պարտքերն են, մնացած 918 մլրդ դրամը՝ ոչ ռեզիդենտ։ Բանկային վարկերի գծով պարտավորությունները նվազել են 3.2%-ով։

Կազմակերպությունների պարտքի 26.6%-ն էլ (771.4 մլրդ դրամ) կրեդիտորական պարտքերն են, այդ թվում՝ գնումների գծով պարտքերը՝ 418.1 մլրդ դրամ, ստացված ընթացիկ կանխավճարները՝ 209.7 մլրդ դրամ, բյուջեի գծով պարտքերը՝ 46.4 մլրդ դրամ և աշխատավարձերի գծով պարտքերը՝ 23.6 մլրդ դրամ, այլ կրեդիտորական պարտքերը (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը)՝ 73.7 մլրդ դրամ։

Նշենք, որ ընդհանուր կրեդիտորական պարտավորությունները հունիսի վերջին՝ տարվա սկզբի համեմատ, նվազել են 5.9%-ով։ Սակայն աշխատակիցների վարձատրության գծով պարտքերն աճել են 37.8%-ով՝ 17.1 մլրդ դրամից հասնելով 23.6 մլրդ դրամի։

Այլ կրեդիտորական պարտքերը նույնպես աճել են, սակայն ավելի քիչ չափով՝ 11.9%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը: