Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ում որքան են վստահում հայաստանցիները (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

20:33 , 19 Դեկտեմբեր 2017

Հայաստանի բնակիչների 51%-ը լիովին վստահում է բանակին, 26%-ը՝ ավելի շուտ վստահում է։ Այս մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, որոնք արտացոլված են «Կովկասյան Բարոմետր 2017» զեկույցում։

Հարցումն անցկացվել է ՀՀ 1648 տնային տնտեսությունների շրջանում՝ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։

Ըստ այդմ, բանակը Հայաստանում ամենից մեծ վստահություն վայելող հաստատությունն է։ Հարցվածների 8%-ը նշել է, որ ոչ վստահում է, ոչ էլ չի վստահում բանակին։ 7%-ը ավելի շուտ չի վստահում, 6%-ը՝ բոլորովին չի վստահում։

Վստահության առումով երկրորդը եկեղեցին է։ Հարցվածների 49%-ը լիովին վստահում է իր կողմից դավանած կրոնական հաստատությանը։

Երրորդ տեղում կրթական համակարգն է, որին լիովին վստահողների կշիռը բավականին փոքր է բանակի և եկեղեցու համեմատ։

ban1

Իսկ որոնք են ամենաանվստահելի հաստատությունները։

ՀՀ քաղաքացիները ամենից քիչ վստահում են քաղաքական կուսակցություններին, որոնց հաջորդում են ԶԼՄ-ները, Ազգային ժողովը և դատական համակարգը։

Վերադառնալով բանակին՝ նշենք, որ 2008 թվականի համեմատ լիովին վստահողների թիվը նվազել է (61%-ից հասնելով 51%-ի), սակայն վերջին 2 տարիների կտրվածքով բանակի նկատմամբ վստահությունը որոշ չափով վերականգնվել է։

ban2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա. Ցյուրիխում կայացել է Կարեն Կարապետյանի հանդիպումը շվեյցարացի գործարարների հետ (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն

ՀՀ պետական պարտատոմսերի ներդրողները. բանկերի մասնակցությունը աճել է

Ռեզիդենտների թվում խոշորագույն ներդրողը Հայաստանի առևտրային բանկերն են, որոնց բաժին է ընկնում պարտատոմսերի ընդհանուր ծավալի 77.1%-ը

Ինչպես են աճել Հայաստան ուղարկվող գումարները (գծապատկերներ)

2017 թվականի 3-րդ եռամսյակում աշխատանքային միգրանտները Հայաստան են ուղարկել 200.2 մլն դոլար