Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ում հետ ենք առևտուր անում և ինչով (դինամիկ գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

18:43 , 08 Հոկտեմբեր 2016

2016 թվականի հունվար-օգոստտոս ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3 մլրդ 114.7 մլն դոլար։ Այդ թվում՝ արտահանման ծավալը կազմել է 1 մլրդ 129.7 մլն դոլար, ներմուծումը՝ 1 մլրդ 985 մլն դոլար։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է՝ -855.3 մլն դոլար։

2015 թվականի հունվար-օգոստոսի համեմատ՝ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 4.6%-ով, այդ թվում՝ արտահանումն աճել է 18.9%-ով, ներմուծումը՝ նվազել 2.1%-ով։

ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 7.5%-ով և կազմել 911.5 մլն դոլար։ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 0.4%-ով և կազմել 7624 մլն դոլար։

Այլ երկրների հետ (Թուրքիա, Իրան, Չինաստան և այլն) առևտրաշրջանառությունն աճել է 5.1%-ով և կազմել 1.44 մլրդ դոլար։

Արդյունքում, ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը աճել է՝ 28.5%-ից հասնելով 29.3%-ի։ Իսկ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառության նվազել է՝25.5%-ից հասնելով 24.5%-ի։

Ըստ երկրների՝ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերներն են. Ռուսաստանը (առևտրաշրջառանության ծավալը 803.6 մլն դոլար կամ 25.8%` ըստ կշռի), Չինաստանը (264.4 մլն դոլար, 8.5%) և Գերմանիան (202.2 մլն դոլար կամ 6.5%):

Ստորև բերված գծապատկերներում կարող եք տեսնել՝ որոնք են Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերները՝ ինչպես ընդհանուր ապրանքաշրջառանության, այնպես էլ արտահանման ու ներմուծման մասով։

Ներկայացված է նաև, թե որոնք են մեր արտահանման և ներմուծման հիմնական ապրանքախմբերը։

Ում հետ ենք առևտուր անում

 

Ինչ ենք արտահանում և ներմուծում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

Ինչպես է փոփոխվել Հայաստանի և Վրաստանի ՀՆԱ-ն 2020 թ.-ին

Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում ամենամեծ անկումը գրանցվել է երկրորդ եռամսյակում՝ 13.7% և 13.2% համապատասխանաբար:

Առանց պետության աջակցության ՓՄՁ ոլորտը չի կայանալու

Լևոն Սարդարյանն ու տնտեսագետ Կարեն Գևորգյանը խոսել են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման անհրաժեշտության, ծագած ու հնարավոր խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: