Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ում ինչ հանձնարարական է տրվել այսօրվա նիստում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

22:41 , 10 Նոյեմբեր 2016

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել:

Վարչապետը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրային ծառայությունների վերաբերյալ երկրատեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունները պարզ եղանակով ստանալու վերաբերյալ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվել է՝ համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, մոնիթորինգի ենթարկել բիզնեսի` հանրային ծառայությունների միացման գործընթացը: Մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրանց միացման խոչընդոտների վերացման և գործընթացի պարզեցման վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկներ մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի բաց և հրապարակային մրցույթով, այդ թվում ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկների միջոցով, մասնավորեցման վերաբերյալ: «Կարծում եմ մեկնաբանելու կարիք չկա՝ մենք և ֆոնդային բորսան ենք ուզում աշխուժացնել և այդ հրապարակը, հարթակը ստեղծենք և նաև կառավարման մակարդակն այդ ընկերություններում վերանայենք»,-նշել է վարչապետը:

ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է երեքշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն՝ դադարեցվում է նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը և վերացվում են նախարարության կողմից իրականացվող արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները, իսկ մնացած՝ ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերահսկողության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: «ՀՀ արդարադատության նախարարության ներքին խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողության գործառույթները վերապահվում են վերակազմակերպած ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության ծառայությանը»,-ասել է վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետ

Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները: