Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ում և որքան են պարտք հայաստանյան կազմակերպությունները

Վերադարձ լուրերի բաժին

15:44 , 31 Հոկտեմբեր 2016

Հայաստանի խոշոր և միջին ոչ ֆինանսական կազմակերպությունների կրեդիտորական պարտքի մնացորդը 2016 թվականի հունիսի վերջի դրությամբ 2 տրիլիոն 914 մլրդ դրամ։ Ընթացիկ տարվա սկզբի համեմատ կրեդիտորական պարտքն աճել է 0.6%-ով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ցուցանիշների հաշվարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՎԾ 2016թ. վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպություն ներից հավաքագրված հաշվետվական տվյալները)։

Իսկ ում են պարտք ՀՀ ոչ ֆինանսական կազմակերպությունները։

Դատելով տվյալներից՝ նրանց խոշորագույն պարտատերը առևտրային բանկերն են։ ՀՀ կազմակերպությունների ընդհանուր կրեդիտորական պարտքի 73.4%-ը (2 տրլն 139.3 մլրդ դրամ) բանկերի վարկերի և փոխառությունների գծով պարտավորություններն են։ Այդ թվում՝ 882 մլրդ դրամը օտարերկրյա բանկերին ունեցած պարտքերն են։

Հաջորդ տեղում գնումների գծով պարտքերն են՝ 12.9% կամ 374.7 մլրդ դրամ։

Ստացված ընթացիկ կանխավճարների մնացորդը կազմում է 169.9 մլրդ դրամ (ընդհանուր կրեդիտորական պարտավորությունների 5.8%-ը)։

Պետական բյուջեին ունեցած պարտքերի մնացորդը հունիսի վերջին կազմել է 63.1 մլրդ դրամ (ընդհանուրի 2.2%-ը)։

Աշխատավարձի և աշխատակիցներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով կազմակերպությունները պարտք են 24 մլրդ դրամ (0.8%)։

Այլ կրեդիտորական պարտքերը (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով և մասնակիցներին պարտքեր) կազմում են 142.9 մլրդ դրամ (4.9%)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։