Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ում դիմել, եթե մաքսային ծառայողները ապօրինություններ են կատարում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

20:39 , 08 Նոյեմբեր 2016

Oրերս որոշ կայքեր անդրադարձել են սահմանային անցակետերում մաքսային ծառայողների կողմից «չափից դուրս խիստ հսկողություն իրականացնելու», քաղաքացիների բեռների հետ «անզգույշ և կոպիտ»  վարվելու դեպքերին, ինչի առնչությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մաքսային համակարգի բարեփոխումների շրջանակներում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից  խիստ հանձնարարական է տրվել սահմանային անցման կետերում մաքսային ծառայողների կողմից քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու վերաբերյալ:

Մասնավորապես, մաքսային ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ քաղաքացիները կարող են դիմել մաքսային ծառայողի անմիջական վերադասին:

Ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ սահմանային բոլոր անցակետերում փակցվել են համապատասխան հուշաթերթիկներ, որտեղ, մասնավորապես, նշված են պաշտոնատար այն անձանց հեռախոսահամարները, ում կարող են դիմել քաղաքացիները մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների, անհարկի խոչընդոտների կամ քաշքշուկների դեպքերում:

Պետական եկամուտների կոմիտեն ակնկալում է զանգվածային լրատվության միջոցների և հասարակության գործուն աջակցությունը մաքսային ծառայողների կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ կոնկրետ փաստերը վերհանելու և հանգամանալից ուսումնասիրելու հարցում:

PEK001

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Տնտեսվարողների գործարքների փաստաթղթավորման մասին

Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները: