Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուկրաինացի ներդրողը պատրաստակամություն է հայտնել ներդրում կատարել Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:39 , 13 Փետրվար 2019

Ուկրաինացի ներդրողը պատրաստակամություն է հայտնել ներդրում կատարել Հայաստանում: Ըստ նախնական ծրագրի՝ նա պատրաստ է թռչնաբուծարան հիմնել: Այս մասին փետրվարի 13-ին Գյումրիում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մեզ հարկավոր է 50 հա հողատարածք, որը պետք է մոտ լինի մայրուղուն, ունենա ջրի, լույսի ու գազի հնարավորություն: Սրանց առկայության պարագայում ներդրումը կարող է կայանալ: Մոտավորապես, 1500 աշխատատեղի մասին է խոսքը, բայց սա դեռ շատ նախնական, և թող որպես խոստում չհնչի»,-նշել է նախարարը: Նա տեղեկացրել է, որ խոսքը թռչնաբուծարանի մասին է, որը եվրոպական երկրներին մատակարարում է թռչնամիս: «Մեծ ընկերություն է ուկրաինական, որը ցանկանում է մեր տարածաշրջան «մուտք գործել» և իր առաջին քայլը անելու հայտ է ներկայացնում մեր երկրում»,- նշել է Պապիկյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են զգալիորեն ավելի շատ այցելել Հայաստան

Տիգրան Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ տարեվերջին կունենանք զբոսաշրջիկների թվի 15 տոկոս աճ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով: