Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ուժը կորցրած է ճանաչվել «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ բանկային գործունեության լիցենզիան

Վերադարձ լուրերի բաժին

13:40 , 14 Հունվար 2017

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն եւ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ եւ կնքել են միացման պայմանագիր:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 10-ին հաստատել եւ գրանցել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ն (Պահպանվող բանկ) եւ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն (Միացող բանկ) միացման պայմանագիրը:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն եւ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները եւ հաստատել են փոխանցման ակտը:

Արդյունքում՝ ՀՀ կենտրոնական բանկը 13.01.2017թ. գրանցել է փոխանցման ակտը եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կանոնադրությունում կատարված փոփոխությունը, համաձայն որի՝ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն կհանդիսանա «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 13.01.2017թ. նաեւ ուժը կորցրած է ճանաչել «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 80 լիցենզիան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես բաց չթողնել կարևոր նյութերը՝ B4B.am-ից

Ինչպե՞ս անել, որ բաց չթողնեք B4B.am-ի էքսկլյուզիվ հրապարակումները և առաջնահերթ տեսնեք դրանք ձեր ֆեյսբուքյան լրահոսում։

ԱՊՊԱ վճարումները արդեն կարելի է կատարել ՄոբիԴրամի վճարային տերմինալներով` 0% միջնորդավճարով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ հնարավոր է ԱՊՊԱ վճարումներն իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրված ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով

Հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները՝ գծապատկերներով

Մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները, որոնք կազմվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից։